https://arm.sputniknews.ru/20240201/irakli-kvobakhidzen-nerkajacvel-e-vrastani-varchapeti-pashtvonin-71824969.html
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնին
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնին
Sputnik Արմենիա
Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխություններ են իրականացվում։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T14:40+0400
2024-02-01T14:40+0400
2024-02-01T14:44+0400
իրակլի կոբախիձե
վրաստանի հանրապետություն
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54610384_0:0:1747:983_1920x0_80_0_0_ea1cbc400c8808e856b9ef14bed90ff8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է երկրի վարչապետի պաշտոնում:Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է փետրվարի 1- ին՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարում:Վրաստանի կառավարության ղեկավարի աթոռը թափուր էր այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին: Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակեցին իրենց պաշտոնները։Ո՞վ է Իրակլի ԿոբախիձենԻրակլի Կոբախիձեն 46 տարեկան է: 2021 թվականի հունվարից եղել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը։ Մինչ այդ եղել է իշխող թիմի գործադիր քարտուղարը։2016-2019 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահ և այդ պաշտոնը լքել է Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի հետ կապված աղմուկից հետո: 2020 թվականին եղել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը և առաջնորդել նրան դեպի հաղթանակ։Կոբախիձեի կրթությամբ իրավաբան է։ Մինչ «Վրացական երազանքին» միանալը աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխումների նախագծի ղեկավար:Եղել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ռազմավարական պլանավորման փորձագետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին կից տարածաշրջանային զարգացման փորձագետ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տարածաշրջանային և Մունիցիպալ զարգացման ծրագրի ղեկավար:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54610384_315:0:1747:1074_1920x0_80_0_0_e106635e3fa40a0fa43febdb182d8d3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, վարչապետ
իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, վարչապետ
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնին
14:40 01.02.2024 (Թարմացված է: 14:44 01.02.2024) Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխություններ են իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է երկրի վարչապետի պաշտոնում:
Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է փետրվարի 1- ին՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարում:
Վրաստանի կառավարության ղեկավարի աթոռը թափուր էր այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին: Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակեցին իրենց պաշտոնները։
«Համագումարից Իրակլի Կոբախիձեն լիակատար մանդատ ունի»,-ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության կողմից վարչապետի թեկնածուի օգտին խորհրդանշական քվեարկությունից հետո:
Իրակլի Կոբախիձեն 46 տարեկան է: 2021 թվականի հունվարից եղել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը։ Մինչ այդ եղել է իշխող թիմի գործադիր քարտուղարը։
2016-2019 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահ և այդ պաշտոնը լքել է Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի հետ կապված աղմուկից հետո: 2020 թվականին եղել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը և առաջնորդել նրան դեպի հաղթանակ։
Կոբախիձեի կրթությամբ իրավաբան է։ Մինչ «Վրացական երազանքին» միանալը աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխումների նախագծի ղեկավար:
Եղել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ռազմավարական պլանավորման փորձագետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին կից տարածաշրջանային զարգացման փորձագետ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տարածաշրջանային և Մունիցիպալ զարգացման ծրագրի ղեկավար: