https://arm.sputniknews.ru/20240131/hh-qaghaqacin-chi-karvogh-chhaskanal-te-vortegh-e-sksvum-ev-verjanum-ir-hajreniqy-simvonjan-71766885.html
ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ, թե որտեղ է սկսվում և վերջանում իր հայրենիքը. Սիմոնյան
ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ, թե որտեղ է սկսվում և վերջանում իր հայրենիքը. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, պետք է հասկանալ, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ 31.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-31T12:52+0400
2024-01-31T12:52+0400
2024-01-31T13:37+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1f/71766605_0:0:1600:900_1920x0_80_0_0_63f295492a8f492512ab125e93d4a02c.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։ Այս մասին այսօր Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։Նա այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրությունը փոխվում է մայր օրենքից Անկախության հռչակագրի հղումը հանելու համար, որտեղ խոսք կա Լեռնային Ղարաբաղի մասին, և եթե նոր Սահմանադություն մշակվի, արդյոք Անկախության հռչակագրի հղումը հանվելու է դրանից։Նրա խոսքով` դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տալ, և այդ պատասխանները միանշանակ չեն հայ հանրության մեջ, միանշանակ արտացոլված չեն նաև ՀՀ օրենսդրության մեջ։«Չի կարող ՀՀ–ն լինել ամորֆ բան, ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում և վերջանում իր հայրենիքը»,–ասաց նա։Սիմոնյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե ՀՀ սահմանադրության փոփոխություն Ադրբեջանի պահանջն է և նշեց, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։«Յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմն անցկացնում է, արվում է հայելային։ Եթե կա որևէ ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին»,–ասաց նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։Հիշեցնենք, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, բարեփոխվել է 2005 և 2015 թվականներին: 2015 թվականի փոփոխություններով երկիրը կիսանախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1f/71766605_182:0:1382:900_1920x0_80_0_0_f43f55b1d4180d380e7d880a21d7b32a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ, թե որտեղ է սկսվում և վերջանում իր հայրենիքը. Սիմոնյան
12:52 31.01.2024 (Թարմացված է: 13:37 31.01.2024) Ալեն Սիմոնյանն ընդգծեց, պետք է հասկանալ, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։ Այս մասին այսօր Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Նա այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրությունը փոխվում է մայր օրենքից Անկախության հռչակագրի հղումը հանելու համար, որտեղ խոսք կա Լեռնային Ղարաբաղի մասին, և եթե նոր Սահմանադություն մշակվի, արդյոք Անկախության հռչակագրի հղումը հանվելու է դրանից։
«Իմ կարծիքով` մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Պետք է հասկանալ, թե արդյոք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք Մեծ Հայքն ու Փոքր Հա՞յքը, թե՞ 1991 թվականի սեպտեմբերի 21–ի համար է, երբ մենք ստացանք անկախություն կամ ՀՀ քաղաքացու համար է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք,–ասաց նա։
Նրա խոսքով` դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տալ, և այդ պատասխանները միանշանակ չեն հայ հանրության մեջ, միանշանակ արտացոլված չեն նաև ՀՀ օրենսդրության մեջ։
«Չի կարող ՀՀ–ն լինել ամորֆ բան, ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում և վերջանում իր հայրենիքը»,–ասաց նա։
Սիմոնյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե ՀՀ սահմանադրության փոփոխություն Ադրբեջանի պահանջն է և նշեց, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։
«Յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմն անցկացնում է, արվում է հայելային։ Եթե կա որևէ ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։
Արտգործնախարար
Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։
Հիշեցնենք, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, բարեփոխվել է 2005 և 2015 թվականներին: 2015 թվականի փոփոխություններով երկիրը կիսանախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևի։