00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական խորհրդանիշների մասին բացասական խոսողները գաղափար չունեն պետականության մասին․Մանուկյան

Պետական խորհրդանիշների մասին բացասական խոսողները գաղափար չունեն պետականության մասին․Մանուկյան
Բաժանորդագրվել
2019 թվականին, այն ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ով այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, ասել էր, որ նախարարությունը Հայաստանի զինանշանի հետ կապված բազմաթիվ հարցադրումներ ու դիտարկումներ է ստանում, և վարչապետի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի այդ հարցը։
Ըստ Հարությունյանի` զինանշանի վրա փոփոխությունները կկատարվեն աշխատանքային խմբի համաձայնությամբ։ Անցել է մոտ 5 տարի, և Հայաստանի պետական խորհրդանիշերը՝ հիմնը և զինանշանը փոփոխության ենթարկելու հարցը պարբերաբար դառնում է երկրի բարձրաստիճան ղեկավարության քննարկման թեմա։ Երեկ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամում գրել է, որ պետական օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։
Ըստ Սիմոնյանի՝ այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է։
Խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ պետք է քննարկել նաև զինանշանի փոփոխության հարցը։ «Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,-մանրամասնել է Ալեն Սիմոնյանը։
1918 թվականին, առաջին հանրապետության տարիներից մեզ հասած պետական խորհրդանիշերի փոփոխության՝ այսօրվա իշխանությունների մտադրությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
Մանուկյանի խոսքով՝ պետական խորհրդանիշների մասին բացասական խոսողները գաղափար չունեն պետականության ու հայրենիքի մասին։
Լրահոս
0