ՀՀ–ում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող ընկերության փոխտնօրենը
10:55 30.01.2024 (Թարմացված է: 10:56 30.01.2024)
© Photo : press office of MESCS of RA Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը
© Photo : press office of MESCS of RA
Բաժանորդագրվել
Հայ գործընկերների հետ հանդիպմանը Թոբիաս Քեյլը ներկայացրել է հատակագծի մշակման առանձնահատկությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Թոբիաս Քեյլը ներկայացրել է հատակագծի մշակման առանձնահատկությունները` պարզաբանելով թեմային առնչվող քննարկման մասնակիցների նկատառումները և դիտարկումները։
«Կարևորվել է առավել կանաչ և էներգիախնայող ճարտարապետական լուծումներով նախագիծ մշակելու հնարավորությունը։ Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրագործման քայլերը, անդրադարձ է եղել տարածքի տեղագրությանն առնչվող մի շարք հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով հանդիպում է անցկացրել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը:
Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ: