https://arm.sputniknews.ru/20240128/hajvoc-banaky-erashkhavvorn-e-mer-zhvoghvovrdi-khaghagh-u-arzhanapativ-kjanqi-katvoghikvosi-ugherdzy-71613159.html
Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի. կաթողիկոսի ուղերձը
Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի. կաթողիկոսի ուղերձը
Sputnik Արմենիա
Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ 28.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-28T09:44+0400
2024-01-28T09:44+0400
2024-01-28T09:46+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27818513_0:0:1500:844_1920x0_80_0_0_ad4a58d930ff0f78b43b34f8f982df3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Բանակի նվիրական օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել հայկական բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ։«Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին, կաթողիկսը մտահոգություն է հայտնել առկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Սակայն շեշտել է՝ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և «հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը»։Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27818513_144:0:1477:1000_1920x0_80_0_0_3f638c42f14a4d0dc0c3364f3b6cffef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բանակ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բանակ
Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի. կաթողիկոսի ուղերձը
09:44 28.01.2024 (Թարմացված է: 09:46 28.01.2024) Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Բանակի նվիրական օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին. Ամենայն հայոց կաթողիկոս
Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել հայկական բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ։
«Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։
Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին, կաթողիկսը մտահոգություն է հայտնել առկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Սակայն շեշտել է՝ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և «հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը»։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: