00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ մեջ ուժ գտա ասելու՝ սիրում եմ քեզ». ինչպես Գերմանիայում բուժվող Սամվելը գտավ Լիլիային

© Sputnik / Asatur YesayantsՍամվելն ու Լիլիան
Սամվելն ու Լիլիան - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2024
Բաժանորդագրվել
Փոքրամարմին աղջիկը գրկում, անվասայլակից բարձրացնում է սիրելի տղային, որ միասին պարեն․ Լիլիայի ու Սամվելի նկարահանած տեսանյութերի շարքն արագորեն տարածվեց ու սիրվեց սոցիալական ցանցերում։ Նրանց սիրո պատմությունը գերեց ու հուզեց հազարավոր հետևորդների։
Այս պատմությունը մոտ 1 տարի առաջ է սկսվել, երբ 30-ամյա Սամվել Ավետիսյանը Գերմանիայում էր, իսկ 19-ամյա Լիլիա Հովհաննիսյանը՝ Հայաստանում։ Հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից նրանք ծանոթացան սոցիալական ցանցերից մեկում։ Փոխադարձ հետաքրքրությունները շատ էին, արագ ընկերացան։
Միասին սոցցանցերում խաղում էին, մեկմեկու ուղիղ եթերներին հետևում, մինչև որ մի օր Սամվելը որոշեց 10 օրով Հայաստան գալ։
Մի քիչ «գիժ» չլինեի, չէի կարող այս ամենն անել․ դրամահավաքներից հայտնի Աննայի պատմությունը
2012 թվականին զինվորական ծառայության ժամանակ հրազենից անզգուշորեն արձակված փամփուշտը ծանր վնասվածք է հասցրել պարանոցի հատվածում, C6 և C7 ողերը բացակայում են։ Կազմակերպված հանրային դրամահավաքի միջոցով գումար է հավաքվել և 2016 թվականին Սամվելը բուժման նպատակով Գերմանիա է տեղափոխվել։ Այս տարիների ընթացքում նա Գերմանիայում 7-8 վիրահատություն է տարել, որոնք մասնակի բարելավել են նրա վիճակը։ Վիրահատություններից հետո էլ Սամվելը շարունակել է Գերմանիայում ապրել՝ հաշվի առնելով դեղորայքային հասանելիությունը, ինքնուրույն տեղաշարժվելու մատչելիությունը և այլն։
Սամվելի այցի ընթացքում իրական ծանոթությունը կայացավ։ 10 օր անց արդեն պարզ էր՝ առանց իրար չեն կարող, ու սա միայն ընկերություն չէ։
© Sputnik / Asatur YesayantsՍամվելն ու Լիլիան
Лилия и Самвел Аветисяны - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Սամվելն ու Լիլիան
«Երբ գնաց, մտքերս անընդհատ Սամի հետ էին։ Օրական երևի մի 24 ժամ հեռախոսով խոսում էինք»,- ասում է Լիլիան։
«Իմ մեջ ուժ գտա ասելու՝ սիրում եմ քեզ»,- հիշում է Սամվելը։
© Sputnik / Asatur YesayantsՍամվելը
Самвел Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Սամվելը
Ժամանակն ամենաթանկն է, ու Սամվելը որոշեց չկորցնել այն։ Կրկին Հայաստան եկավ, այս անգամ արդեն ամուսնության առաջարկություն անելու։
«Չէր ասել, որ Հայաստան է գալիս։ Երբ տեսա, սիրտս կանգնեց, քիչ էր մնում՝ ուշաթափվեի։ Չասաց՝ կամուսնանա՞ս, ասաց՝ կդառնա՞ս․․․»,- օրվա էմոցիաները վերապրելով՝ պատմում է Լիլիան։
Ասում է՝ սկզբում հեշտ չէր, բայց ընտանիքն իր որոշումն ընդունեց՝ Սամվելն է, ու վերջ։
© Sputnik / Asatur YesayantsՍամվելն ու Լիլիան
Лилия и Самвел Аветисяны - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Սամվելն ու Լիլիան
«Այսպիսի բան կա` երբ տղան չի քայլում, աղջկա ծնողների համար դա խնդիր է դեմ լինելու համար։ 44-օրյա պատերազմից հետո շատ տղաներ կան, որոնք ոտքեր չունեն, ձեռքեր չունեն։ Տղերքն իրենց առողջությունը տվեցին երկիրը պաշտպանելու համար, ու այսօր ստացվում է, որ իրենց աղջիկ չկա՞ տալու։ Լիլիայի ծնողներն այդպիսին չեն, փառք Աստծո, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ ստացվեց»,- ավելացնում է Սամվելը։
1000 դրամն էլ կարող է կյանք փրկել. ո՞վ է սոցցանցերի դրամահավաքներից հայտնի Արմեն-Արմոսը
Վստահ է՝ հաշմանդամությունը խնդիր չէ, եթե հոգիդ է առողջ։
Հավերժ․․․ իրար կողքի լինելու, լավ ու վատ օրերը միասին կիսելու, դժվարությունները միասին հաղթահարելու խոստումները նաև Լիլիայի ու Սամվելի դաստակների վրա են՝ դաջվածքի տեսքով։ Ամուսնական մատանիները ևս հավերժության նշանի տեսքով են։
© Sputnik / Asatur YesayantsՍամվելի դաջվածքը
Лилия и Самвел Аветисяны - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Սամվելի դաջվածքը
Արդեն մի քանի ամիս է՝ զույգը միասին է ապրում. հասցրել են օրինականացնել իրենց միությունը։ Դժվարություններ, իհարկե, լինում են, բայց զույգը դրանք սիրով է հաղթահարում։ Սամվելն ամեն հարցում օգնում է Լիլիային, նաև կենցաղային գործերում, Լիլիան շտապում է ասել, թե ինչքան համեղ է պատրաստում Սամվելը։ Սիրում են միասին սոցցանցերի համար տեսանյութեր նկարահանել, սիրվածների թոփում են այն տեսանյութերը, որտեղ Սամվելն ու Լիլիան պարում են։
«Սկզբում այլ կերպ էինք պարում։ Հետո առաջարկեցի Սամին, որ գրկեմ իրեն, այդպես պարենք։ Չէր համաձայնում, մտածում էր՝ ծանր է ինձ համար, ի վերջո համաձայնեց։ Շատ ուրիշ զգացողություն է»։
Զույգը պատրաստվում է շուտով Գերմանիա տեղափոխվել՝ Սամվելի համար այնտեղ ավելի հարմար է, թեպետ դժվար է հայրենիքից ու ընտանիքից հեռու լինելը։ Առաջիկա մեկ տարին նպատակ ունենու միասին ճամփորդելու, հետո արդեն կմտածեն երեխաներ ունենալու մասին։
Լրահոս
0