https://arm.sputniknews.ru/20240127/gerinervov-zbaghvvogh-handznazhvoghvovn-adrbejanin-arajarkum-e-aktivacnel-hamagvortsakcutjuny-aats-71588739.html
Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. ԱԱԾ
Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. ԱԱԾ
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի... 27.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-27T11:12+0400
2024-01-27T11:12+0400
2024-01-27T11:43+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0e/25749776_0:0:1601:901_1920x0_80_0_0_510da8a937cc6f0774097ad2771b8b9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։Բացի այդ, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։«Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից»,–նշված է հաղորդագրության մեջ։Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության և ԼՂ–ի 993 քաղաքացի համարվում է անհետ կորած 90-ականների սկզբից, և Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:Նշենք, որ հունվարի 23–ին կայացած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կ փոխանցի Ադրբեջանին, քանի որ տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ՀՀ ԱԳ ղեկավարը հիշեցրել էր, որ հայկական կողմը Ադրբեջանին երկու անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները, սակայն ադրբեջանական կողմից անընդհատ մեղադրանքներ են լսել, թե դրանք ճշգրիտ չեն։ Մինչդեռ այդ նույն տարածքների ականապատումը շատ հաճախ սկսվել է 1990–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից։Հունվարի 25–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարեց, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Երևանի բարի կամքի դրսևորմանը, պահանջել է բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ, որոնք «ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին»: Բաքուն տեղեկատվական արշավ է սկսել` Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ` ասելով, որ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այդ քարտեզներում չնշված վայրերում։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0e/25749776_20:0:1443:1067_1920x0_80_0_0_550892989e6c264fbeffae108b9980d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. ԱԱԾ
11:12 27.01.2024 (Թարմացված է: 11:43 27.01.2024) Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։
«Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության և ԼՂ–ի 993 քաղաքացի համարվում է անհետ կորած 90-ականների սկզբից, և Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:
Նշենք, որ հունվարի 23–ին կայացած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կ փոխանցի Ադրբեջանին, քանի որ տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։
ՀՀ ԱԳ ղեկավարը հիշեցրել էր, որ հայկական կողմը Ադրբեջանին երկու անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները, սակայն ադրբեջանական կողմից անընդհատ մեղադրանքներ են լսել, թե դրանք ճշգրիտ չեն։ Մինչդեռ այդ նույն տարածքների ականապատումը շատ հաճախ սկսվել է 1990–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից։
Հունվարի 25–ին
ՀՀ ԱԱԾ–ն հայտարարեց, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Երևանի բարի կամքի դրսևորմանը, պահանջել է բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ, որոնք «ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին»: Բաքուն տեղեկատվական արշավ է սկսել` Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ` ասելով, որ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այդ քարտեզներում չնշված վայրերում։