https://arm.sputniknews.ru/20240126/wildberriesy-2023-t-hh-khvoshvor-hark-vtsharvoghneri-cankum-6rdn-e-71539614.html
Wildberries–ը 2023 թ. ՀՀ խոշոր հարկ վճարողների ցանկում 6–րդն է
Wildberries–ը 2023 թ. ՀՀ խոշոր հարկ վճարողների ցանկում 6–րդն է
Sputnik Արմենիա
Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ 26.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-26T15:02+0400
2024-01-26T15:02+0400
2024-01-26T15:28+0400
հարկեր
խոշոր հարկատու
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1a/71540470_0:0:1411:793_1920x0_80_0_0_c1e509d499dd582d149d8563e4a97bfe.png
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրլն 710 մլրդ 577 մլն դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։«Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրլն 308 մլրդ 983 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 մլրդ 594 մլն դրամ»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։Հայաստանի խոշոր հարկատուների 2023 թ. ցանկը, ինչպես 2023 թ. 3–րդ եռամսյակում` հուլիս–սեպտեմբեր, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ամբողջ 2023 թ. ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամի հարկ։Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը տարվա ընթացքում վճարել է 55.3 մլրդ դրամի հարկ: 4–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն է, որն էլ վճարել է 48.5 մլրդ դրամի հարկ։Խոշոր հարկատուների տասնյակում առաջին անգամ ընդգրկվել է «Վայլդբերիզը»` 6–րդ հորիզոնականում։ Ընկերությունը 2023 թ. հունվար–դեկտեմբերին ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 26.5 մլրդ դրամի հարկ, որը 35 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 4–րդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արթն» է` 46.1 մլրդ դրամ հարկային մուտքով, 5–րդում` «Փրիթի Ուեյն» է(«Վեստա» խանութ) 33.3 մլրդ դրամ հարկային մուտքով, «Ամերիաբանկը» 25,7 մլրդ դրամով և «Արդշինբանկը» 24,7 մլրդ դրամով 7-րդ և 8-րդ հորիզոնականում են, «Սի Փի Էս էներջի գրուպը» 9–րդ հորիզոնականում է` 23.7 մլրդ դրամով, «Ջեյ Թի Այ Արմենիան» 10–րդ հորիզոնականում է 22.7 մլրդ դրամով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1a/71540470_102:0:1303:901_1920x0_80_0_0_9af178795da9925e5027cb04fab7a3c3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, խոշոր հարկատու, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ինֆոգրաֆիկա, инфографика
հարկեր, խոշոր հարկատու, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ինֆոգրաֆիկա, инфографика
Wildberries–ը 2023 թ. ՀՀ խոշոր հարկ վճարողների ցանկում 6–րդն է
15:02 26.01.2024 (Թարմացված է: 15:28 26.01.2024) Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրլն 710 մլրդ 577 մլն դրամ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ «Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրլն 308 մլրդ 983 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 մլրդ 594 մլն դրամ»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Հայաստանի խոշոր հարկատուների 2023 թ. ցանկը, ինչպես 2023 թ. 3–րդ եռամսյակում` հուլիս–սեպտեմբեր, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ամբողջ 2023 թ. ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամի հարկ։
Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը տարվա ընթացքում վճարել է 55.3 մլրդ դրամի հարկ: 4–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն է, որն էլ վճարել է 48.5 մլրդ դրամի հարկ։
Խոշոր հարկատուների տասնյակում առաջին անգամ ընդգրկվել է «Վայլդբերիզը»` 6–րդ հորիզոնականում։ Ընկերությունը 2023 թ. հունվար–դեկտեմբերին ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 26.5 մլրդ դրամի հարկ, որը 35 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 4–րդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արթն» է` 46.1 մլրդ դրամ հարկային մուտքով, 5–րդում` «Փրիթի Ուեյն» է(«Վեստա» խանութ) 33.3 մլրդ դրամ հարկային մուտքով, «Ամերիաբանկը» 25,7 մլրդ դրամով և «Արդշինբանկը» 24,7 մլրդ դրամով 7-րդ և 8-րդ հորիզոնականում են, «Սի Փի Էս էներջի գրուպը» 9–րդ հորիզոնականում է` 23.7 մլրդ դրամով, «Ջեյ Թի Այ Արմենիան» 10–րդ հորիզոնականում է 22.7 մլրդ դրամով։