00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում.Կամենդատյան
09:47
7 ր
Մհեր Աբրահամյան
Հալեպ մտած գրոհայինները ֆինանսավորվում են Թուրքիայի և Արևմուտքի կողմից․Աբրահամյան
09:56
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ–ը բացահայտել է 630 մլն դրամի հարկեր ու տուրքեր չվճարելու դեպք

Բաժանորդագրվել
Ձերբակալվել է հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող 5 անձ։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630 մլն դրամի հարկեր ու տուրքեր չվճարելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես պարզվել է, որ 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և մաքսային պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ` ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։
Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։
Փորձել են արտահանել 66 տոննա մետաղյա ջարդոն․ ՊԵԿ բացահայտումը
Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։
«Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք»,– նշված է հաղորդագրությւնում։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափի հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։
Ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող 5 անձ։
Փորձ է արվել ՀՀ–ից ապօրինի կերպով 17 տոննա սուրճ արտահանել ՌԴ. ՊԵԿ
Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գ խավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով։
Արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
0