00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:49
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:55
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2024
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահը չի բացառում, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անվստահության քվե կարող է դառնալ Փաշինյանի ռեժիմին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները հետևում են նոր Սահմանադրության ընդունման հարցում Ադրբեջանի պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։
Մայր օրենքի հնարավոր փոփոխության մասին Լևոն Զուրաբյանն ասաց, որ 1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը։ Կառավարման մոդելի անփոփոխ լինելը ենթադրում է քաղաքական խաղի կանոնների անփոփոխություն, և դա ժողովրդավարության հիմքերից է։
Նրա խոսքով` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականին փոխեց կառավարման մոդելը` կեղծելով հանրաքվեի արդյունքները։
«Այդ պատճառով, եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա այն վերաբերում է միայն մի բանի` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը միակ լեգիտիմ կառավարման մոդելին, այն է` կիսանախագահական։ Իսկ այդ անհրաժետշությունը կա»,– նշեց Զուրաբյանը` նշելով, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։
ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո արդեն 2 անգամ նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, բայց երկու անգամն էլ ձախողել է։ Զուրաբյանի կարծիքով` սահմանադրական փոփոխությունների հետ կապված Փաշինյանի ջանքերը կրում են անհետևողական, իմպուլսիվ, նույնիսկ փնթի բնույթ։
«Հիմա երրորդ փորձն է, ու այս անգամ խոսքը նոր Սահմանադրության մասին է։ Փոփոխություններին առնչվող բոլոր նախաձեռնությունների դեպքում էլ չեն նշվել հստակ պատճառները, այստեղից տպավորություն է ստեղծվում, որ Սահմանադրության փոփոխությանն ուղղված ջանքերն ինքնանպատակ են` փոխել Սահմանադրությունը»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Միրզոյանը հաստատեց, որ սահմանադրական փոփոխության շարժառիթն Ադրբեջանի պահանջն է. Սուրենյանց
Ըստ Զուրաբյանի` պետք է ուշադրություն դարձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, որը չի հերքում, թե նոր Սահմանադրության ընդունման հարցը կապված է նաև արտաքին հարցերի հետ:
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «իշխանության քարոզիչները» սկսել են խոսել Սահմանադրության նախաբանի փոփոխության անհրաժեշտության մասին, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Զուրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը։
«Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որևէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի և խաղաղության միջև) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է»,- ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանական շրջանակների հայտարարությունները, թե Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումներն իրավական խնդիր են, բացարձակ խաբեություն են:
Նա նշել է, որ Խորհրդային Միության գոյության վերջին օրերին ԽՍՀՄ սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, այնպես էլ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշումը ԼՂԻՄ-ի կազմալուծման մասին:
«Այսինքն՝ երկու որոշումն էլ կորցրել են իրենց իրավական ուժը։ Հետևաբար, դրանց մասին որպես խնդիր խոսելը խաբեություն է։ Այս իրավիճակում խոսքն ավելի շատ այն մասին է, որ Ադրբեջանը փորձում է զրկել Հայաստանին արժանապատվությունից»,- նշեց Զուրաբյանը։
Կա մի մեծ բայց. սահմանադրագետը` մայր օրենքը փոխելու` Փաշինյանի նախաձեռնության մասին
Ըստ նրա` եթե ՀՀ իշխանությունները մի քիչ արժանապատվություն և գրագիտություն ունենային, ապա նրանք հեշտությամբ կպարզաբանեին այս ամենը և առհասարակ կփակեին հարցը։
Զուրաբյանի խոսքով` Արարատը ՀՀ զինանշանի վրայից հեռացնելու, Արագած լեռան պատկերով փոխելու, «Հայոց պատմություն» առարկան էլ «Հայաստանի պատմություն»–ով փոխելու մասին իշխանությունների խոսակցությունները նախապատրաստական քայլեր էին։
«Սա խաղ է սիմվոլների հետ։ Իրավական առումով դա որևէ նշանակություն չունի։ Բայց սա Հայաստանին հոգեբանորեն ծնկի բերելու փորձ է, ինչը Փաշինյանը հաճույքով կատարում է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։
Նա ընդգծեց, որ նախորդ դեպքերում իշխանությունները հետևողական չեն եղել Սահմանադրության փոփոխության հարցում, բայց այս անգամ այդպես չի լինի. գործընթացի հետևում կանգնած է ոչ թե Փաշինյանը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան։
Ընդ որում, Զուրաբյանի կարծիքով` խորհրդանիշների ոչնչացման` Հայաստանի իշխանությունների ծրագրերը կարող են հիմք հանդիսանալ լուրջ «Ոչ» շարժման կամ արշավի ձևավորման համար, որը կարող է հարթակ դառնալ տարբեր քաղաքական ուժերի՝ ներկայիս ղեկավարության դեմ միավորվելու համար:
Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է. Փաշինյան
«Չի բացառվում, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անվստահության քվե դառնա Փաշինյանի ռեժիմին»,- նշել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, բարեփոխվել է 2005 և 2015 թվականներին: 2015 թվականի փոփոխություններով երկիրը կիսանախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևի։
Լրահոս
0