https://arm.sputniknews.ru/20240125/hh-karavarutjuny-azh-e-ugharkel-em-ditvordneri-kargavitshaki-masin-hamadzajnagiry-71492058.html
ՀՀ կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը
ՀՀ կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը
Sputnik Արմենիա
Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր հարցերը, ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։ 25.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-25T11:39+0400
2024-01-25T11:39+0400
2024-01-25T13:00+0400
եմ առաքելություն
հայաստան
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70497119_0:151:1600:1051_1920x0_80_0_0_3fce9676931c2fa0500fd75070c18583.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին և այն ուղարկել ՍԴ՝ համապատասխանությանը սահմանադրությանը որոշելու համար։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում։Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր տեխնիկական հարցերը, ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։ Այս և այլ հարցերի դրույթը առաքելության անդամների համար մոտավորապես նույնն է, ինչ օտարերկրյա դիվանագետների համար։Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբը բացվել է Եղեգնաձորում։ ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70497119_0:0:1600:1200_1920x0_80_0_0_fcc199a5b8f31b7000cb4e9a00520f20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմ առաքելություն, հայաստան, խորհրդարան
եմ առաքելություն, հայաստան, խորհրդարան
ՀՀ կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը
11:39 25.01.2024 (Թարմացված է: 13:00 25.01.2024) Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր հարցերը, ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին և այն ուղարկել ՍԴ՝ համապատասխանությանը սահմանադրությանը որոշելու համար։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և Հայաստանում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսի կողմից ու մինչ օրս վավերացված չէ ԱԺ-ի կողմից։
Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության վերաբերյալ բոլոր տեխնիկական հարցերը, ներառյալ նրանց բնակեցման և առողջական խնդիրները։ Այս և այլ հարցերի դրույթը առաքելության անդամների համար մոտավորապես նույնն է, ինչ օտարերկրյա դիվանագետների համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։
2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբը բացվել է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: