00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացի արդարացման դատավճռից այլ դատական ակտ չի կարող լինել. Սերժ Սարգսյանի պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsԱմրամ Մակինյան
Ամրամ Մակինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Բաժանորդագրվել
Նրա խոսքով` հարուցված քրգործը ի սկզբանե չի ունեցել հանցագործության դեպք և աբսուրդ է։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահի և մյուսների գործով բացի արդարացման դատավճռից այլ դատական ակտ չի կարող լինել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթանում էր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործը մոտենում է հանգուցալուծմանը, այսօր փաստաբանները հանդես են եկել պաշտպանական ճառով։
«Մենք մեր ասելիքը ասել ենք դատարանում։ Ասել ենք այն, ինչի մասին վերջին տարիներին ենք խոսել. մենք համոզված ենք` արդարադատությունը վերականգնվելու է այս գործով և համոզված ենք, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը»,–ասաց Մակինյանը։
Նրա խոսքով` հարուցված քրգործը ի սկզբանե չի ունեցել հանցագործության դեպք և այն աբսուրդ է։ Միևնույն ժամանակ նշում է, որ այսօր ՀՀ արդարադատությունից մեծ ակնկալիքներ չունի։
«Այն մարդիկ, ովքեր այս գործը թխել են ու վառել են, պատասխան են տալու արդարադատության, սերունդներ ու Աստծո առաջ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով պաշտպանները արդարացման դատավճիռ են պահանջում դատարանից
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0