00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպառվում են Արևմուտքի ռեսուրսները, իսկ Ուկրաինայի՝ ժամանակը․ ինչո՞ւ է Կիևը խփում Դոնեցկին

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կիևին փողը հենց հիմա է պետք, և դա ստիպում է նրան ընտրություն կատարել մեկը մյուսից վատ այլընտրանքների միջև, նշում է ՌԻԱ Նովոստիի հեղինակը։
Ստացվող նորություններից դատելով՝ Կիևի վիճակը բարդից բառացիորեն հուսահատի է անցնում։
Մի կողմից՝ փողի հետ կապված այնտեղ լուրջ վիճակ է․ արդեն հատկացված միջոցները սպառվում են, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ներքին խառնաշփոթի պատճառով առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում հատկացնել խոստացված ֆինանսական և ռազմական աջակցությունը։ The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ այս տարի ուկրաինական բյուջեի պակասորդը կկազմի ավելի քան 40 միլիարդ դոլար, որոնցից մոտ 30 միլիարդը պետք է ծածկեն Արևմուտքից ստացվող միջոցները, ընդ որում՝ դրանք հարկավոր են պետության հիմնային ծախսերն ապահովելու համար՝ աշխատավարձեր, թոշակներ ու նպաստներ։
Ամերիկացիներն ու եվրոպացիները սկանդալ են անում, և հարցի լուծումը հետաձգվում է լավագույն դեպքում մինչև փետրվար։
Այնինչ փողը Կիևին հենց հիմա է պետք, և դա ստիպում է նրան ընտրություն կատարել մեկը մյուսից վատ այլընտրանքների միջև․ կամ գործի գցել տպագրական մեքենան՝ ինքըստինքյան հետևող գնաճով, կամ սառեցնել բնակչության առջև ունեցածսոցիալական պարտավորությունները։
Հաշվի առնելով, որ ուկրաինական հանրության շրջանում արդեն իսկ խմորումներ և իշխանությունների վարկանիշի անկում է սկսվել, ժողովրդականություն չվայելող միջոցառումները սպառնում են ապակայունացում ստեղծել բացարձակ անկանխատեսելի հետևանքներով։
Մյուս կողմից՝ ռազմաճակատում տիրող իրավիճակը գաղտնիքի խիտ քողի տակ է մնում։ Ընդհանուր առմամբ, դիրքային հակամարտությունը շարունակվում է, բայց միաժամանակ ռուսական բանակը վերջին ժամանակներս մի քանի զգալի մարտավարական հաջողությունների է հասել, որոնք խոստովանել են նաև մյուս կողմում։ Իսկ առաջին կետի հետ համադրելով տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդը լրջորեն վախենում է «ծղոտի» գործոնից, որը կկոտրի ուղտի մեջքը և ռազմաճակատի փլուզման կհանգեցնի։ Ընդ որում՝ հակառակորդ ասելով պետք է հասկանալ ոչ միայն Կիևի իշխանություններին, այլև Արևմուտքում հակառուսական ուժերի կոալիցիան առհասարակ, որը որպես Մոսկվայի դեմ խաղադրույք իր ամեն ինչն է դրել։
Ակնհայտ է, որ այնտեղ որոշում ընդունող անձինք վերջապես հասկացել են, որ ներկայում հստակություն ստացած հակամարտության ձևաչափում՝ հյուծման պատերազմի տեսքով, ռազմավարական առավելությունը հենց մեր երկրինն է։
Արևմուտքը պաշարների պակասուրդ ունի, իսկ Ուկրաինայի ժամանակը սպառվում է։
Այնտեղ շահագրգիռ ուժերը պետք է հենց այստեղ և հիմա քայլեր ձեռնարկեն, որոնք.
եթե չփոխեն, ապա գոնե սառեցնեն իրավիճակը ռազմաճակատում,
Ռուսաստանի ղեկավարությանը կստիպեն չմտածված և երկրի համար ոչ շահավետ միջոցների դիմել,
կլռեցնեն բուն Արևմուտքում Ուկրաինայի աջակցությունից դժգոհներին,
կստիպեն արևմտյան բանավիճող էլիտաներին պայմանավորվել, որ նրանք վերսկսեն Կիևի անխափան ֆինանսավորումը։
Այս իրավիճակում Ուկրաինայում որոշում է կայացվել անցնել բացահայտ ահաբեկչական մեթոդների, որ փորձեն ապակայունացնել կայուն զարգացման և կայուն ազգային կոնսենսուսի վիճակում գտնվող Ռուսաստանին՝ նպատակային հարվածելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին։
Ամանորին Բելգորոդն էր, անցած կիրակի՝ Դոնեցկը, Ուստ-Լուգայում «Նովատեկ» տերմինալի վրա ԱԹՍ-ի հարձակումը նույն շարքից էր։ Ինչ-որ մեկը հույս ունի, որ հնարավոր կլինի կա՛մ խաթարել ռուսական պետությանը հանրային աջակցությունը, կա՛մ հրահրել Կրեմլին և պաշտպանության նախարարությանը ռազմաճակատում ՌԴ զորքերի համար ոչ շահավետ որոշումներ կայացնել։ Իսկ այդ դեպքում հնարավոր է Ուկրաինայից հիասթափված արևմտյան իսթեբլիշմենթը նորից հավատա դրան և կսկսի ակտիվորեն ներդրումներ կատարել։
Կիևի շրջան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
ԱՄՆ-ն պատրաստ է փակել ուկրաինական «նախագիծը»
Ի դեպ, Վլադիմիր Զելենսկու «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին» թարմ հրամանագիրը ծառայում է ճիշտ նույն նպատակին։ Նախ՝ Մոսկվային լրացուցիչ հավաստիացնել Կիևի լիակատար անմեղսունակության և պայմանավորվելու ունակության բացակայության մեջ, և լավագույն դեպքում դրդել նրան «ուկրաինական հարցի» արմատական լուծման՝ չմտածված միջոցներով։ Եվ երկրորդը՝ կտրել նահանջի ուղիները Արևմուտքում ադեկվատ ուժերի համար, որոնք այս պահին ուժ ու ձայն են հավաքում։
Թե ինչպես Ռուսաստանը կպատասխանի այս նոր մարտահրավերին, ցույց կտա ժամանակը։ Ճիշտ է, մի բան կարելի է վստահ ասել՝ ո՛չ Կիևին, ո՛չ Արևմուտքին հաստատ չի հաջողվի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրահրել այս կամ այն անխոհեմ քայլին։
Այնուամենայնիվ, որոշ ենթադրություններ կարելի է անել Մոսկվայի հնարավոր պատասխանի վերաբերյալ: Օրինակ, երբ Ֆրանսիան ցուցադրաբար որոշեց Ռուսաստանի դեմ պայքարում եվրոպական առաջնորդ դառնալ, Խարկովում կյանքին հրաժեշտ տվին 60 ֆրանսիացի վարձկաններ ու ևս մի քանի տասնյակը հայտնվեցին հիվանդանոցում։ Փարիզը, իհարկե, ձևացնում է, թե ոչինչ տեղի չի ունեցել, բայց կասկած կա, որ նման փիառի դեպքում այն խնդիրներ կունենա «արևելյան ճակատի» համար նոր կադրեր ընտրելու հարցում, որտեղ առանց այդ էլ սրընթաց հալվում են ռուսական արջի նկատմամբ հաղթանակի վերջին հույսերը։
Լրահոս
0