00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն պատրաստ է փակել ուկրաինական «նախագիծը»

© AP Photo / Daniel ColeԿիևի շրջան
Կիևի շրջան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Կիևի շրջան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երեկ լարված օր էր Կիևի քարոզչության համար, ստիպված էին շտապ բացատրել իր լսարանին, որ Արևմուտքը Անկախ Ուկրաինային բոլորովին էլ չի «ցրում»։ Այնտեղ նյարդային արձագանք էր առաջացրել Financial Times-ի ներքին տեղեկությունը, ըստ որի՝ Ջո Բայդենը մտադիր է Կոնգրեսի միջոցով անցկացնել Թայվանի սպառազինության ֆինանսավորումը Ուկրաինայի համար լրացուցիչ բյուջեի հաշվին։
Ուկրաինացիների մտավախությունները միանգամայն հասկանալի են․ մեկ էլ տեսար՝ ընդհանուր բյուջեի շրջանականում ԱՄՆ-ն սկսի Կիևի համար նախատեսված միջոցները Թայբեյի օգտին ուղղել, իսկ գուցե ընդհանրապես Ուկրաինային բախտի քմահաճույքին թողնեն՝ Մոսկվային կերակուր։
Հարկ է նշել, որ Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի այն հավաստիացումները, թե ամեն ինչ բնավ էլ այդպես չէ, որ արևմտյան և կոնկրետ ամերիկյան աջակցությունն Ուկրաինային անխախտ է, ամրապնդվում էին մի շարք միանգամայն խելամիտ փաստարկներով։ Դրանք հանգում են այն գաղափարին, որ Սպիտակ տան այս կոմբինացիան՝ ուկրաինական և թայվանական ֆինանսական ծրագրերի (մասնակի) միացման վերաբերյալ, մարտավարական և հիմնականում ներքին-ամերիկյան բնույթ ունի։
Բանն այն է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները, որոնց համար Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը (ավելի ճիշտ՝ դրա ավելի ակնհայտ ձախողումը, որը սպառնում է վերածվել աշխարհաքաղաքական աղետի) գործող վարչակազմի հանդեպ քննադատության գլխավոր օբյեկտներից մեկն է։ Ընդ որում, որքան ընտրությունները մոտենում են (մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ է մնացել), այնքան ավելի կատաղի և անհաշտ է դառնում ընդդիմախոսների դիրքորոշումը Բայդենի և նրա ուկրաինական կուրսի նկատմամբ։ Կոնգրեսում համապատասխան որոշումների տորպեդահարումը, բնականաբար, փաթեթի մեջ է մտնում, իսկ կարևորագույն փաստարկը Չինաստանին՝ որպես Ամերիկայի գլխավոր սպառնալիքի, հղում անելն է, որին արդյունավետ հակազդելու փոխարեն ԱՄՆ-ն խրվել է Ուկրաինայում Ռուսաստանի հետ անհեռանկար կոտոշակռվի մեջ։
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Եվրոպային պատերազմ ուղարկել
Թայվանական թեման ուկրաինականին միացնելն իսկապես խելամիտ է ապարատային-բյուրոկրատական խաղերի առումով. դուք՝ հանրապետական կոնգրեսականներդ, ուզում էիք Թայվանին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել՝ խնդրեմ ստացեք, բայց Ուկրաինայի հետ նույն փաթեթում։ Այս ձևով կազմված նախաձեռնությանը չաջակցելը դժվար կլինի նույնիսկ Բայդենի ամենաոխերիմ հակառակորդների համար:
Այսպիսով, Կիևին հանգստացնող մանտրաները առաջին հայացքից բավականին համոզիչ են թվում: Բայց այ երկրորդ հայացքից իրավիճակը շատ ավելի բարդ է։ Չէ որ եթե Բայդենի այն ծրագրերը, որոնց մասին բարձրաձայնում են լրագրողները, մարտավարական քայլ համարենք, ապա ի՞նչ ռազմավարության շրջանակներում է այն արվել։
Իսկ այ ռազմավարական տեսանկյունից Ուկրաինան բոլորովին ուրախանալու բան չունի։
Չինաստանն իսկապես ամերիկացիների թիվ մեկ թշնամին է։ Այն, որ ամերիկացիները ուկրաինական ճգնաժամի մեջ ավելի շատ են ներքաշվել, քան նախատեսում էին, միայն բարդացնում է այդ իրավիճակը, բայց ոչ մի կերպ գործի էությունը չի փոխում։ Եվ նրանք ստիպված կլինեն լիովին շեղվել ասիական ուղղությամբ, որովհետև երկու խոշոր հակամարտության մասնակցելու ուժ և ռեսուրսներ պարզապես չունեն։
Ընդ որում, Վաշինգտոնը սեփական քաղաքականության ծուղակում է հայտնվել։ Պետական համակարգերը, առավել ևս այդպիսի հսկա համակարգերը, մեծ իներցիայով են օժտված։ Դրանք դանդաղկոտ ու անշնորհք են դառնում, երբ ռազմավարությունն ու շարժման արագությունը կտրուկ փոխելու հարց է առաջանում։ Ռուսաստանի վերաբերյալ նրանց նախնական ծրագրերը ենթադրում էին մեր երկրի սրընթաց փլուզում, ընդ որում՝ համեմատաբար փոքր ջանքերով ու ծախսերով։ Փոխարենը մեկուկես տարվա ընթացքում նրանք աստիճանաբար ավելի ու ավելի խորը խրվեցին հակամարտության մեջ, քան ուզում և ծրագրում էին։
Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելով՝ Արևմուտքը սեփական ծուղակն է ընկել
Բացի այդ, չի կարելի մոռանալ ամերիկյան մեծ կոռուպցիայի մասին։ Անցած ժամանակահատվածում Վաշինգտոնում բյուրոկրատական և բիզնես կառույցների մի ամբողջ խառնակույտ է ձևավորվել, որոնք Ուկրաինայից աստղաբաշխական գումարներ են քերում։ Նրանք հաջողությամբ կպել են համապատասխան ֆինանսական հոսքերին և, բնականաբար, բացարձակ շահագրգռված չեն պետական քաղաքականության փոփոխությամբ, թեկուզ դա հակասում է ազգային շահերին և արտաքին քաղաքական բազմաթիվ ռազմավարություններում ամրագրված ծրագրերին։ Իսկ ԱՄՆ-ում լոբբիզմի և տխրահռչակ խորքային պետության ուժի մասին մենք վերջին տարիներին շատ բան ենք սովորել։
Ուկրաինական և թայվանական բյուջեների միավորման ծրագիրը թույլ է տալիս, ի թիվս այլ բաների, նրբագեղորեն լուծել ստեղծված «բախումը». «պետքական» մարդիկ հնարավորություն կունենան իրենց ակտիվությունը տեղափոխել ասիական ուղղություն՝ պահպանելով ֆինանսական շահագրգռվածությունը, և դրանով իսկ կկորցնեն հետաքրքրությունը կիևյան արկածախնդրության շարունակման և լոբբինգի նկատմամբ։
Արդյունքում, Սպիտակ տան նախաձեռնությունը լուրջ շանսեր ունի մի կրակոցով երկուսից ավել նապաստակ սպանելու և ամուր հիմք դառնալու, որն ԱՄՆ-ին թույլ կտա դուրս գալ ուկրաինական ճահճից: Հարկ է նշել, որ այդ սա առաջինը չէ. Ուկրաինան «ցրելու» վերաբերյալ լրատվամիջոցների արշավն արդեն թեժացել է:
ԱՄՆ-ի ժամանակը սպառվում է․ Վաշինգտոնին մի քանի ամիս է մնացել
Լրահոս
0