00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրոնները ժամանակին անտեսեցինք, արդյոք չենք թերագնահատի նաև լազերային զենքը

© OGL v3.0 / UK Ministry of DefenceDragonFire լազերային զենքը
DragonFire լազերային զենքը - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Բաժանորդագրվել
Դեռ մի 10 տարի առաջ ողջ աշխարհին թվում էր, թե լայնածավալ պատերազմների ժամանակն անվերադարձ անցել է, և տերությունները ձգտում են միմյանց դեմ առավելության հասնել բացառապես տնտեսական, տեղեկատվական բնագավառներում, իսկ ռազմական բախումները հիմնականում տեղային բնույթ են կրում։
Ցավոք, խաբվեցինք նաև մենք՝ հայերս։ Չգիտես ինչու, հավատացինք, որ Արցախյան առաջին պատերազմի նման ռազմական առճակատումների ժամանակն անցել է և, խոստովանենք՝ նույնիսկ 2016-ի քառօրյա պատերազմը ընկալեցինք որպես լոկալ ռազմական հաջողության հասնելու ադրբեջանական փորձ։ Միգուցե 2020-ի պարտության պատճառներից մեկն էլ հենց դա էր՝ ողջ աշխարհի հետ միասին կուրորեն հավատում էինք, թե շատ մեծ պատերազմ այլևս չի լինի։
Այժմ աշխարհի առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբաններն արդեն խոստովանում են՝ սխալվեցինք, լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակը ամենևին էլ չի անցել, ինչն ապացուցում են, թեկուզ, շարունակվող իրադարձությունները Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Ի՞նչ անել, ինչպե՞ս վերադառնալ նախկին համեմատաբար կայուն իրավիճակին։ Մենք փորձում ենք պահպանել խաղաղությունն ամեն գնով։ Ինչ անընդունելի հայտարարություն էլ հնչի Բաքվից՝ անխռով արձագանքում ենք՝ բայց մենք խաղաղության օրակարգից չենք շեղվի։ Դժվար է ասել՝ արդյոք մեր այդ պարզունակ մոտեցումը կարո՞ղ է դրական արդյունքի հանգեցնել երկարաժամկետ հեռանկարում, համենայնդեպս աշխարհում ավելի ու ավելի հաճախ են խոսում ոչ թե զիջողականության, այլ նոր զենքի մասին, որը զսպող դեր կկատարի և կնվազեցնի նոր լայնածավալ ավերիչ պատերազմների հավանականությունը։
Դրոնները ժամանակին անտեսեցինք, արդյոք չենք թերագնահատի նաեւ լազերային զենքը
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման դեր էր խաղում միջուկային ռումբը, որովհետև Հիրոսիմայից ու Նագասակիից հետո բոլորը հասկացան, թե ինչ կլինի, եթե այն զանգվածաբար կիրառվի։ Այժմ մասնագետները զգուշացնում են՝ միջուկային ռումբից շատ ավելի վտանգավոր է լազերային զենքը։ Իսկապես, եթե միջուկային մարտագլխիկով հրթիռը տեսականորեն հնարավոր է խոցել, քանզի նշանակետին հասնելու համար այնուամենայնիվ ժամանակ է պահանջվում, ապա լազերային ճառագայթը սուրում է լույսի արագությամբ։ Ըստ ԲիԲիՍի-ի, ֆանտաստիկ է նաև զենքի ճշգրտությունը՝ ճառագայթն անվրեպ խոցում է մեկֆունտանոց մանրադրամը մեկ կիլոմետր հեռավորությունից։
Լազերային զենքի կիրառումը դեռ մի քանի տասնամյակ առաջ անհավանական էր թվում, որովհետև այն խիստ էներգատար էր։ Հիշում եմ, երբ այն ժամանակ ծանոթ ֆիզիկոսներից մեկին հարցրի՝ կարելի՞ է արդյոք Հրազդանի ձորի այս կողմից խոցել Հրազդանի ձորի մյուս կողմում դրված խտացրած կաթի տուփը, նա ամենայն լրջությամբ պատասխանեց. «Այո′, կարելի է, պարզապես այդ քո լազերային զենքի հետ միասին մի ամբողջ հիդրոէլեկտրակայան պիտի քարշ տաս, որպեսզի բավարար էներգիա կուտակես մի կրակոցի համար»։ Չափազանցնում էր, իհարկե, բայց մասնագետները հո լավ գիտեն, որ դա շատ լուրջ պրոբլեմ էր, որը նորագույն տեխնոլոգիաների զարգացման և գիտական նվաճումների շնորհիվ հնարավոր է եղել լուծել միայն վերջին տարիներին։
Պարադոքս. եթե հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, ինչու ենք ընտրում ոչ պրոֆեսիոնալներին
Տեսեք, թե ինչպիսին է պատկերն այժմ։ Օրերս հաղորդվեց, որ Մեծ Բրիտանիայում փորձարկվել է ռազմական լազերը, որը հաջողությամբ խոցել է օդային թիրախը։ Այդ երկրի պաշտպանության նախարարության համաձայն, DragonFire համակարգը 10 վայրկյանում ծախսում է այնքան էներգիա, որքան մեկ ժամում ծախսում է սովորական կենցաղային տաքացուցիչը։ Այսինքն, եթե այս ցրտին ես մի քիչ դիմանամ ու ողջ օրը չմիացնեմ մեր տան տաքացուցիչը, իմ խնայած էներգիայով հնարավոր կլինի առնվազն մի քանի դրոն վայր գցել։ Է, դիմանամ։ Էլեկտրականության համար էլ քիչ կվճարեմ։
Խնդիրը միայն այն է, որ այդ DragonFire, այսինքն՝ «Վիշապի կրակ» համակարգերից չունենք։ Այնինչ, մի ժամանակ շատ էր խոսվում, որ դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք արդեն լազերային զենք էինք մշակել, նույնիսկ կիրառել ենք։ Իրականությունն այն է, որ մինչև հիմա մենք կարողացել ենք պատրաստել լազերային սարք, որն ունակ է կուրացնելու հակառակորդի օպտիկան։
Այրված ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Հաջողության գրավականը. ինչպես փրկվեցին այրվող ինքնաթիռի ուղևորները և անձնակազմի անդամները
Դեռ մի քանի տարի առաջ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկը մշակել է լազերային սարք, որը շարքից հանում է ռազմական նշանակության հեռադիտակները, էլեկտրոնային տեսախցիկները, ջերմատեսիլ սարքերը և կարող է բացահայտել դիպուկահարին՝ նրա զենքի վրա տեղադրված օպտիկայի միջոցով։
Այս ամենն, իհարկե, շատ լավ է, բայց ախր, բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Իրանում, Հունաստանում և Թուրքիայում արդեն մշակվել են հզոր լազերային սարքեր, որոնք կարող են լիովին փոխել պատերազմական գործողությունների բնույթը, ինչպես դա արեցին անօդաչու թռչող սարքերը։ Անկեղծ ասենք, դրոնների դերը մենք ժամանակին լիովին թերագրահատեցինք և վճարեցինք դրա անչափ ծանր գինը։ Գոնե լազերային զենքի հարցում չկրկնվի այդ նույն պատմությունը։ Մանավանդ որ խաղաղության ենք ձգտում, իսկ որոշ քաղաքագետների կարծիքով, լազերային զենքը հենց խաղաղության գրավականն է։
Լրահոս
0