00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջողության գրավականը. ինչպես փրկվեցին այրվող ինքնաթիռի ուղևորները և անձնակազմի անդամները

© AFP 2024 / RICHARD A. BROOKSԱյրված ինքնաթիռը
Այրված ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Բաժանորդագրվել
Տարին Ճապոնիայում աղետով սկսվեց՝ ավերիչ երկրաշարժն առնվազն 80 մարդու կյանք խլեց։ Ու երբ տուժածներին օգնություն հասցնող փոքր ինքնաթիռը Տոկիոյի օդակայանում բախվեց «Japan Airlines» ավիաընկերության հսկա «Էյրբասին», որում գրեթե 400 մարդ կար, և հրդեհ բռնկվեց, թվում էր, թե ողբերգությունն անխուսափելի է։
Հաջողության գրավականը. ինչպես փրկվեցին այրվող ինքնաթիռի գրեթե 400 ուղեւորները և անձնակազմի անդամները
Բայց, «Reuters»-ի բնորոշմամբ, «հրաշք» տեղի ունեցավ՝ հաշված վայրկյանների ընթացքում բոլոր 379 ուղևորները և անձնակազմի անդամները կարողացան լքել վառվող և ծխով լցվող «Էյրբասը»։ Ճիշտ է, մյուս՝ փոքր ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ի կյանքը փրկել չհաջողվեց,այնուամենայնիվ, ավիացիայի մասնագետները մինչև հիմա զարմանում են՝ ինչպե՞ս հաջողվեց այսքան անթերի կազմակերպել մի քանի հարյուր մարդու տարհանումը, չէ՞ որ ընդամենը րոպեներ անց բոցերի մեջ էր ողջ ինքնաթիռը։
Թույլ տվեք մի անսովոր համեմատություն անել և զուգահեռներ անցկացնել ինքնաթիռի ու պետության միջև։ Մանավանդ, որ «ղեկավար» բառը նշանակում է հենց մի մարդ, որի ձեռքին է գտնվում ղեկը` անկախ այն բանից, թե որտեղ է նա նստած՝ նախագահական կամ վարչապետական աթոռի՞ն, թե՞ օդաչուի խցիկում։ Դե, իսկ շարքային քաղաքացիներիս կարելի է ուղևոր անվանել, քանզի ուզենք թե չուզենք` ընթանում ենք այն ուղիով, որով մեզ տանում է ղեկավարը։ Բոլոր դեպքերում, հաջողության համընդհանուր գրավականները երեքն են՝ որքանով ենք կարողացել դասեր քաղել մեր ձախողումներից, որքանով են հուսալի, փորձառու և արհեստավարժ այն մարդիկ, որոնց ձեռքին է ղեկը, և, վերջապես, որքանով ենք մենք պատրաստ առանց առարկելու ենթարկվել բոլոր օրենքներին և կանոններին։ Սկսենք ձախողումների դասերից։
Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ է բռնկվել վայրէջքի ժամանակ
Այդ դասերը մենք սովորաբար չենք սերտում նաև այն պատճառով, որ իշխանություններից ու պաշտոնյաներից սկսած մինչև վերջին քաղաքացին, ընդհանրապես ոչ ոք, հակված չէ ընդունելու իր սխալները։ Դրա համար էլ միշտ ուզում ենք կոծկել ձախողումները։ Մոտ 40 տարի առաջ՝ 1985 թվականին, Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց 520 մարդ։ Մինչև հիմա էլ դա ինքնաթիռի ամենամահաբեր աղետն է ավիացիայի ողջ պատմության ընթացքում։
Միգուցե որևէ այլ ընկերությունում ղեկավարությունն ամեն ինչ կաներ նման ողբերգությունը մոռացության մատնելու և անցյալի ծանր բեռից ազատվելու համար։ Japan Airlines ավիաընկերությունում արեցին ճիշտ հակառակը՝ վթարված ինքնաթիռի բեկորները և կատարվածի մասին մանրամասն պատմող նյութերը տեղադրեցին իրենց գլխավոր գրասենյակի ամենատեսանելի տեղում, որպեսզի բոլորը՝ թե՛ աշխատողները, թե՛ այցելուները ամեն օր հիշեն, թե ինչ է պատահել։
Հենց սրա հետ է անմիջականորեն կապված անվտանգության ապահովման երկրորդ կարևորագույն գործոնը՝ անձնակազմի պատրաստվածությունը։
Ավիաընկերության աշխատակիցներից մեկը ԲիԲիՍի-ին պատմել է, որ անձնակազմի յուրաքանչյուր նոր անդամ պարտադիր դասընթացներ է անցնում, թե ինչպես պետք է տարհանել ուղևորներին վթարի դեպքում։ Այս դասընթացները կրկնվում են ամեն տարի, ընդ որում, դրանց մասնակիցները բավական բարդ քննություն են հանձնում՝ ցուցադրելով, թե ինչպես են 90 վայրկյանում ինքնաթիռից իջեցնում մի քանի հարյուր ուղևորների։ Եվ դա` արհեստականորեն ստեղծված արտակարգ պայմաններում, երբ ինքնաթիռի սրահը շատ արագ լցվում է ծխով։
Այո′, ծանր է, բայց այս ամենը թույլ է տալիս իրական վթարի դեպքում գործել առանց տատանումների և ղեկավարվել միմիայն ձեռք բերած հմտություններով, ինչի շնորհիվ էլ այդքան հաջող կատարվեց 400 մարդկանց տարհանումը Տոկիոյի օդակայանում այրվող օդանավից։
Ճապոնիայում տարվա խորհրդանիշ է դարձել «հարկ» հիերոգլիֆը
Բայց, իհարկե, հսկայական, միգուցե նույնիսկ վճռորոշ դեր խաղաց երրորդ գործոնը՝ ուղևորների աննախադեպ կազմակերպվածությունը և անձնակազմի բոլոր ցուցումները կատարելու պատրաստակամությունը, որը մեզ՝ հայաստանցիներիս, կարող է պարզապես աներևակայելի թվալ։ Մոտ չորս հարյուր ուղևորների մեջ չգտնվեց գեթ մեկը, որը չկատարեր օդաչուների խստագույն հրահանգը՝ ուղեբեռին ձեռք չտալ, բջջայինից բացի, ուրիշ ոչ մի բան։
Բրիտանացի պրոֆեսոր, անվտանգության մասնագետ Գրեմ Բրեյթուեյթը պատմում է. «Երբ հրապարակված տեսանյութերում տեսա, որ ինքնաթիռից իջնողների ձեռքին բացարձակ ոչինչ չկա, հասկացա, որ նաև դա էր փրկության գաղտնիքը։ Եթե որևէ մեկը փորձեր բացել բեռնախցիկը և վերցնել, ասենք, նոթբուքը, անմիջապես խցանում ու խուճապ կառաջանար և զոհերն անխուսափելի կլինեին»։
Չգիտեմ` այսքանից հետո կարողացա՞ համոզել ձեզ, որ առաջին հայացքից անհեթեթ թվացող համեմատությունը (ինքնաթիռի և պետության միջև) իրականում այնքան էլ անտեղի չէ։ Բոլոր դեպքերում համաձայնե՛ք՝ եթե հանրությունը ոչ թե կոծկում, այլ դասեր է քաղում ձախողումներից, եթե ղեկը ոչ թե պատահական, անփորձ, կենսագրություն չունեցող անձանց, այլ լավ պատրաստված, արհեստավարժ, սրտացավ ու պատասխանատու մարդկանց ձեռքին է, եթե շարքային քաղաքացիներս մտածում ենք ոչ թե օրենքն ինչ-որ կերպ շրջանցելու, այլ անշեղորեն կատարելու մասին, հաջողությունը վաղ թե ուշ դառնում է մեր մշտական ուղեկիցը։
Ամանորյա անակնկալներ. Դանիայի թագուհին գնում է, Վրաստանի ամենահարուստ մարդը` վերադառնում
Լրահոս
0