00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այստեղ վաստակավորներ չկա՞ն․ որքան լավ պետք է հայ ուժայինները հասկանան արվեստը

© Sputnik / Asatur YesayantsԲանակի օրվա հանդիսավոր միջոցառման փորձ
Բանակի օրվա հանդիսավոր միջոցառման փորձ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Բանակի օրվա հանդիսավոր միջոցառման փորձ
Բաժանորդագրվել
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները մտադիր են չեղարկել «վաստակավոր» և «ժողովրդական» կոչումները։ Նախաձեռնության հեղինակները դրանք համարում են «սովետական մնացորդ»։ Բայց Արևմուտքում ևս խրախուսում են աչքի ընկածներին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
ՀՀ կառավարության՝ «ժողովրդական» և «վաստակավոր» կոչումները որպես խորհրդային անցյալի մնացուկ վերացնելու որոշման շուրջ ծագած բանավեճերը դեռ երկար են ձգվելու։ Որովհետև որոշումը շատ երկիմաստ է:
Համաձայն եմ, քիչ չեն եղել դեպքերը, երբ այս կամ այն գործչին կոչում շնորհելը, մեղմ ասած, զարմանք է առաջացրել։ Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Տրամաբանորեն, նախագահի աշխատակազմի համապատասխան բաժինը կոչում շնորհելու որոշում կայացնելուց առաջ, հավանաբար, պետք է իր գործողությունները համակարգեր կոնկրետ ստեղծագործական միության հետ:
Ինձ թույլ չեմ տա ուրիշների փոխարեն խոսել, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչումներ էին շնորհվում, որպես կանոն, առանց Հայաստանի ժուռնալիստների միության հետ խորհրդակցելու։ Համենայնդեպս, ինձ այդպես էր ասում Միության այն ժամանակվա նախագահը։ Սա վերաբերում է ստեղծագործական միություններին: Բայց չէ՞ որ վաստակավորի կոչումներ ստացել են նաև բժիշկները, գիտնականները, մանկավարժները, շինարարները․․․ Նրանք ի՞նչ են արել:
Հայրս, օրինակ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար էր։ Ի տարբերություն վաստակավոր երգիչ Արմենչիկի, նրան ճանաչում էր միայն մասնագետների նեղ շրջանակը։ Նա կառուցել է Գյումուշի ՀԷԿ-ը Հայաստանում, Նաղլուի ՀԷԿ-ը ՝ Աֆղանստանում, ղեկավարել է Մեծամորի ատոմակայանի շինարարությունը, կառուցել ու շահագործման է հանձնել Որոտանի ՀԷԿ-ը և էլի շատ բաներ։ Կարծում եմ՝ նա արժանի էր այդ կոչմանը։ Կյանքի վերջին տարիներին, ինչ-որ միջոցառման գնալիս, այդ նշանն անպայման փակցնում էր պիջակին։
Մեր օրերում այս կոչումները մեր երկրում նյութական և այլ արտոնություններ չեն տալիս, բայց դրանք վաստակած մարդկանց աշխուժացնում են, ռիթմի մեջ պահում։ Հատկապես պատկառելի տարիքում. հայրենիքի բարօրության համար նրանց երկարամյա աշխատանքն աննկատ չի մնացել։
Եվ պետք չէ Արևմուտքի կողմը ցույց տալ, թե տեսեք, այնտեղ այդպիսի կոչումներ չկան։ Ճիշտ նույնպիսի՝ չկան։ Բայց այնտեղ իրենց աչքի ընկած քաղաքացիներին ոչ պակաս պատվավոր կոչումներ են շնորհում։ Անգլիայում ասպետ են օծում և Բրիտանական կայսրության շքանշան են շնորհում։ Եվ երաժիշտ Փոլ Մըքքարթնին դառնում է սըր Մըքքարթնի, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը՝ սըր Ֆերգյուսոն։
Այս շքանշանի ասպետները հասարակական տրանսպորտում անվճար երթևեկելու իրավունք են ստանում։ Ասենք, Մաքքարթնիի համար, որն իր երգերով միլիարդ է վաստակել, դա, իհարկե, մանրուք է։ Բայց փոխարենը միապետից անհերթ ունկնդրություն խնդրելու իրավունքը, անշուշտ, ադրենալինի լավ չափաբաժին է տալիս Բրիտանական կայսրության շքանշանի ցանկացած ասպետի։
Ինչ ընդհանրություն կա «Հայաստանի Հանրապետություն» թերթի և «Մակարով» ատրճանակի միջև
Իսկ Ֆրանսիայում աչքի ընկած համաքաղաքացիներին Պատվո լեգեոնի շքանշան է շնորհվում։ Ոչ պակաս պատվավոր կոչում է: Որպես բոնուս՝ այս շքանշանի ասպետի դուստրերը, թոռնուհիները, ծոռնուհիները հնարավորություն ունեն անվճար սովորել Պատվո լեգեոնի շքանշանի Ուսումնական տանը:
Առհասարակ, եթե ներքին գործերի տիկին փոխնախարարը չսկսեր խորհրդարանի ամբիոնից թվարկել իրեն անհայտ ժողովրդական և վաստակավոր գործիչների անունները, այս քննարկման աշխուժությունը շատ ավելի փոքր կլիներ։ Ավելին, այդ ցուցակում առաջինը նա նշեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին։ Մի մարդու, որը մի քանի տարի առաջ Ալեքսանդ Մատրոսովի նման կրծքով պաշտպանում էր ներկայիս իշխանություններին ընդդիմության գնդակներից։
Ժամանակին շշուկներ-բամբասանքներ էին պտտվում, որ երբ արդեն անկախ Հայաստանի մշակույթի նախարարներից մեկին հարցրել են, թե որտեղ տեղավորել Բորոդինի կվարտետը, նախարարը պատասխանել է՝ Բորոդինին՝ լյուքսում, մյուսներին ստանդարտ համարներում։ Եթե դա նախարարի թշնամիների և նրան նախանձողների հնարածը չէ, ապա նա, հավանաբար, մինչև օրս կարմրում է այդ օրը հիշելիս։
Մշակույթի նախարարը, եթե անգամ երաժիշտ չէ, պարտավոր է իմանալ այդպիսի բաները։ Իսկ ոստիկանության խոշոր պաշտոնյաների համար դա ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Չէ՞ որ Ծատուրյանին նրանք գուցե չեն ճանաչում, բայց ճանաչում են մեզ անհայտ հեղինակավոր քրեագետներին, քննիչներին, խուզարկուներին։ Դա էլ նրանց աշխատանքն է։
Թիֆլիս–Կարս երկաթգիծը - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2023
Հայկական երկաթուղու քարքարոտ ուղին. ինչ կար մինչև ԽՍՀՄ–ն ու ինչ մնաց անկախությունից հետո
Խորհրդային տարիներին մի անեկդոտ կար։ Երկու ջութակահար մեկնում են արևմուտք՝ հյուրախաղերի։ Մեկը միջազգային մրցանակաբաշխությունների դափնեկիր է, մյուսը քաղաքացիական հագուստով «ջութակահար» է։
Համերգի նախօրեին դափնեկիրը հարցնում է մյուսին․
-Դու երբեք չե՞ս երազել նվագել Ստրադիվարիոսի ջութակով։
-Իսկ դու երբեք չե՞ս երազել կրակել ընկեր Ձերժինսկու ատրճանակից,-պատասխանում է երկրորդը։
Յուրաքանչյուրին իր գործը։ Մարդ կա, որ պետք է լավ ջութակ նվագի, մյուսը պետք է դիպուկ կրակի, երրորդը՝ հիդրոէլեկտրակայաններ կառուցի։ Ոչ թե հակառակը։
Լրահոս
0