00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարադոքս. եթե հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, ինչու ենք ընտրում ոչ պրոֆեսիոնալներին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մյուս կողմից՝ աշխարհում բազմաթիվ նախադեպեր կան, երբ ոչ պրոֆեսիոնալները համոզիչ արդյունքների են հասել։
«Հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է»։ Երբ այս միտքն օրերս ամենաբարձր մակարդակով հնչեց Հայաստանում իշխող կուսակցության հավաքներից մեկում, երևի շատերը զարմանք ապրեցին։ Բոլորովին ոչ այն պատճառով, որ սխալ են համարում «հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է» միանգամայն իրավացի ձևակերպումը։ Պարզապես շատ տարօրինակ էր լսել այդ գաղափարը այն քաղաքական թիմի առաջնորդից, որի անդամների վայ թե 90 տոկոսը մինչև այսպես կոչված թավշյա հեղափոխությունը ընդհանրապես երբեք քաղաքականությամբ չէր զբաղվել։
Միանգամից ասեմ, որ սա զուտ հայաստանյան երևույթ չէ. բազմաթիվ երկրներում մարդիկ, որոնք հոգնել են ավանդական քաղաքական ուժերից և իրական փոփոխություններ են ակնկալում, բոլորովին նոր դեմքեր են ընտրում, մանավանդ որ այդ դեմքերը սովորաբար ժողովրդի սրտից են խոսում։ Այդ հետո արդեն ընտրվածները սկսում են բարձրացնել իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձերը կամ որոշում վերացնել քաղաքի կենտրոնում գտնվող թենիսի կորտերը՝ թքած ունենալով բնակիչների կարծիքի վրա։
Եվ այնուամենայնիվ, եկեք լավատես լինենք։ Մանավանդ որ դրա համար առնվազն երկու պատճառ կա։ Նախ, առայժմ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ հենց այս տարվա ընթացքում վերջապես կստորագրվի այդ չարչրկված պայմանագիրը, կայուն ու երկարատև խաղաղություն կհաստատվի, կվերանա 30-ամյա շրջափակումը, կբացվեն բոլոր տրանսպորտային ուղիները, Հայաստանն իրոք խաչմերուկի կվերածվի, ինչի արդյունքում իսկապես աննախադեպ զարգացում կապրի տնտեսությունը, և օտարերկրյա ներդրումները կհոսեն դեպի Հայաստան։ Ժպտո՞ւմ եք։ Շատ իզուր։ Լավատեսության երկրորդ հիմքն էլ հենց այն է, որ աշխարհում բազմաթիվ նախադեպեր կան, երբ ոչ պրոֆեսիոնալները համոզիչ արդյունքների են հասել։
«Վիշապից ազատվելու միջոցը սեփական վիշապ ունենալն է». հանրայինի համար պայքարը Լեհաստանում
Ռոնալդ Ռեյգան։ 1937 թվականից սկսած երիտասարդ դերասանը նկարահանվել է 54 ֆիլմերում. մեծավ մասամբ արկածային այդ կինոնկարներում նա հիմնականում երկրորդական դերեր է խաղացել։ Նրա քաղաքական կարիերան սկսվեց 1964 թվականին արտասանած ճառից, որի գլխավոր գաղափարներն էին՝ անհրաժեշտ է խիստ կրճատել պետության դերը տնտեսության զարգացման ոլորտում, սոցիալական աջակցությունը և հարկերը, ինչն էլ նա իրագործեց, նախ Կալիֆոռնիայի նահանգապետի, ապա նաև երկրի նախագահի պաշտոնում։ Երկրի ղեկավար դարձած դերասանը մինչև հիմա էլ համարվում է Ամերիկայի ամենահաջողած նախագահներից մեկը։
Մելինա Մերկուրի։ Այս կինը, որի պապը 20 տարի եղել է Աթենքի քաղաքապետ, 1951 թվականից սկսել է խաղալ փարիզյան հայտնի բեմերում, հետո՝ Բրոդվեյում, այնուհետև՝ նկարահանվել կինոյում։ Ուղիղ 60 տարի առաջ, երբ Հունաստանում իշխանության եկան այսպես կոչված «սև գնդապետները», դերասանուհին արտագաղթեց Ֆրանսիա ու սկսեց ելույթներ ունենալ Հունաստանի հետադիմական իշխանությունների դեմ։ Երբ երկիրն այն ժամանակ ղեկավարող գեներալ Ստիլիանոս Պատակոսը զրկեց նրան քաղաքացիությունից, Մելինա Մերկուրին հակադարձեց. «Ես հույն եմ ծնվել և հույն կմնամ մինչև կյանքիս վերջը, իսկ Պատակոսը ֆաշիստ է ու ֆաշիստ էլ կմնա»։ Երբ Հունաստանը վերջապես թոթափեց ռազմական բռնապետությունը, Մերկուրին վերադարձավ հայրենիք, ընտրվեց պառլամենտի պատգամավոր, հետո էլ դարձավ մշակույթի նախարար։ Ժողովուրդը սիրում էր նրան ու ասում. «Մելինան Հունաստանի վերջին աստվածուհին է»։
Վացլավ Հավել։ Նրա հորեղբայրը Չեխիայի «Բառանդով» կինոստուդիայի սեփականատերն էր, Հավելների ընտանիքին էին պատկանում նաև առևտրի մի շարք խոշոր կենտրոններ Պրահայում։ Բայց կոմունիստներն այդ ամենը, բնականաբար, առգրավեցին, և Վացլավը սկսեց զբաղվել գրականությամբ, պիեսներ էր գրում տարբեր թատրոնների համար։ Սակայն դրանց բեմադրությունն էլ արգելվեց, երբ 1968 թվականի դեպքերից հետո Հավելը այլախոհ դարձավ, երեք անգամ կալանավորվեց և հինգ տարի բանտերում անցկացրեց։ «Թավշյա հեղափոխությունից» հետո նա ընտրվեց նախ Չեխոսլովակիայի, ապա նաև Չեխիայի նախագահ։ Իսկ նախկին դրամատուրգի պիեսները մինչև հիմա էլ բեմադրվում են Պրահայի թատրոններում։
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
2024 թվական. ընտրությունների աննախադեպ առատության տարի
Եվ թույլ տվեք այս շարքն ավարտել՝ պատմելով իսլանդացի Յոն Գնարի մասին։ Այդ երիտասարդը հումորային հաղորդում էր վարում հեռուստատեսությամբ։ 2008 թվականին Գնարը ստեղծեց մի պատգամավորի կերպար, որը բոլորիս լավ ծանոթ է՝ մինչև ընտրվելը ոսկե սարեր է խոստանում ընտրողին, սիրաշահում է նրան, իսկ ընտրվելուց հետո… Էլ չշարունակեմ, բոլորս գիտենք, թե ինչ արագ է կատարվում կերպարանափոխությունը։ Մեկ տարի անց այս կերպարի հիման վրա Գնարը ստեղծեց իրական քաղաքական մի ուժ և անվանեց այն «Լավագույն կուսակցություն»։ «Մենք կոռումպացված ենք և զգուշացնում ենք, որ երբեք չենք կատարի մեր նախընտրական խոստումները». ասված էր կուսակցության կանոնադրությունում։ Մայրաքաղաքի բնակիչները գնահատեցին հումորը և Յոն Գնարին ընտրեցին Ռեյկյավիկի քաղաքապետ։ Եվ չսխալվեցին։ «Լավագույն կուսակցությունը» մեծ գործ արեց՝ վերանորոգեց բոլոր փողոցներն ու դպրոցները, մի խոսքով, բարեկարգեց Ռեյկյավիկը, ինչի արդյունքում զբոսաշրջիկների թիվը ամեն տարի ավելանում էր 20 տոկոսով։
Ինչի՞ համար եմ բերում այս օրինակները։ Միայն մի նպատակով։ Որպեսզի հիմնավորեմ այն պնդումը, որ պրոֆեսիոնալիզմն, իհարկե, շատ կարևոր է, բայց ինձ համար ամենաէականը սա է՝ արդյոք ես տեսնո՞ւմ եմ տվյալ մարդու գործունեության բարի պտուղները, թե նա իր բոլոր ջանքերն ուղղում է համոզելու ինձ, որ պրոֆեսիոնալ է։ Էդ դեպքում սկսում եմ խիստ կասկածել՝ արդյոք ապագա կա՞։
Լրահոս
0