00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024 թվական. ընտրությունների աննախադեպ առատության տարի

© Sputnik / StringerԸնտրություններ
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Ընտրություններ
Բաժանորդագրվել
Այսպիսի բան դեռ չէր եղել. ուր նայում ես՝ Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Եվրամիություն, Ամերիկա…, ամենուր այս տարի ընտրություններ են։
Որոշ մեկնաբաններ 2024 թվականը նույնիսկ «ընտրությունների մայր-տարի» են անվանում։ Իսկապես, առաջիկա մեկ տարվա ընթացքում նախագահի կամ խորհրդարանի ընտրություններ են տեղի ունենալու 64 պետություններում, որտեղ բնակվում է մարդկության կեսից ավելին՝ 4,5 միլիարդ մարդ։ «Ընտրական սեզոնը» բացվելու է հենց վաղը՝ Թայվանում։ Ծայրահեղական պնդումներն այն մասին, թե թայվանցիներն ընտրություն են կատարելու խաղաղության և պատերազմի միջև, բնականաբար, խիստ չափազանցված են։ Ով էլ նախագահ ընտրվի այդ կղզում, դժվար թե շատ կտրուկ շեղվի իր նախորդի քաղաքականությունից, որովհետև այդ դեպքում ողջ մարդկության գլխին կկախվի երկու հսկաների՝ Ամերիկայի և Չինաստանի ռազմական առճակատման վտանգը։ Իսկ դա ոչ ոք չի ցանկանում։
Փետրվարին նախագահի ընտրություններ կկայանան Ադրբեջանում։ Անկեղծ ասեմ` շաբաթներ շարունակ համակ ուշադրությամբ լսել եմ ամենատարբեր քաղաքական գործիչների, նաև հենց Իլհամ Ալիևի բացատրությունները, և այդպես էլ չեմ հասկացել, թե ինչու նա հանկարծ որոշեց մեկ տարի առաջ վերընտրվել, չնայած մեծ հաջողությամբ կարող էր նույնն անել 2025-ի հերթական ընտրությունների ժամանակ։ Եվ քանի որ չափազանց բարդ ու խորիմաստ վերլուծությունները ինձ մոտ միշտ ալերգիայի նման մի բան են առաջացրել, պարզապես մեջբերեմ Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդաղովի անպաճույճ հիմնավորումը. «Տարիներ շարունակ բոլորը խոսում էին այն մասին, որ Ադրբեջանի հավերժ նախագահի բարձր կոչմանը կարժանանա այն ղեկավարը, որը կազատագրի Ղարաբաղը։ Իլհամ Ալիևը վաստակել է այդ պատիվը՝ 20 տարի շարունակ անմնացորդ ծառայելով Ադրբեջանի ժողովրդին և ազատագրելով մեր օկուպացված տարածքները»։
Թող ներեն ինձ բազմափորձ վերլուծաբաններն ու քաղաքագետները, բայց, կարծում եմ, ադրբեջանցի կուսակցական այս գործչի ասածներում իրականության հատիկ կա, և Իլհամ Ալիևը պարզապես էլ չի դիմանում, ցանկանում է օր առաջ նվաճել «երկրի հավերժ առաջնորդի», միգուցե նույնիսկ «ազգի հոր» կոչումը։ Իսկ այն, որ նա հերթական անգամ կընտրվի փետրվարին, համոզված եմ` որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում՝ եթե մեզ մոտ վերընտրվում և խորհրդարանում կրկին մեծամասնություն է կազմում նույնիսկ այն ուժը, որի օրոք պարտություն ենք կրել, ինչպե՞ս կարող է ադրբեջանցի ընտրողն իր ձայնը չտալ հաղթած նախագահին։
Ի տարբերություն Ադրբեջանի, մեր մյուս հարևան երկրում՝ Վրաստանում, աշնանը կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները դժվար է կանխատեսել։ Եթե դատենք զուտ սոցիոլոգիական հարցումների տվյալներով, իրավիճակը Վրաստանում նույնն է, ինչ Հայաստանում։ Իշխող ուժի վարկանիշը կտրուկ նվազել է, բայց միևնույնն է` շատ ավելի բարձր է, քան բոլոր ընդդիմադիր կուսակցություններինը։ «Վրացական երազանքի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 25 տոկոսը, բայց Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը այսօր ձայն կտար երկու անգամ ավելի քիչ մարդ՝ ընտրողների 13 տոկոսը։ Սակայն երբ իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հպարտությամբ պնդում է, թե իրենք ոչ միայն այս տարի կհաղթեն, այլև առնվազն 8 տարի իշխանության գլուխ կմնան, անմիջապես հիշում եմ՝ ախր, նման մեծամիտ հայտարարություններ էին անում նաև մեր հանրապետականները, որոնք դրանից քիչ անց լիովին զրկվեցին իշխանությունից։
Ի՞նչ է մեր կյանքը. ընդամենը երեք գործոնի պարզ համադրություն
Իհարկե, աշխարհին այնքան էլ չեն հուզում ադրբեջանական կամ վրացական ընտրությունների արդյունքները։ Բոլորը, բնականաբար, սպասում են ռուսաստանյան և ամերիկյան ընտրություններին։ Ճիշտ է` մեկնաբանները համակարծիք են՝ Ռուսաստանում անակնկալներ չեն ակնկալվում։ Ընդհակառակը, ինչպես փաստում է Ռոյթերզը, հիմնական թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշը, անցած տարվա վերջին անցկացված հարցումների համաձայն, այժմ կազմում է 80 տոկոս, այնինչ 2018 թվականին նա նախագահ վերընտրվեց 77 տոկոսով։
Այսպիսով, տարվա ամենամեծ ինտրիգը առաջիկա ամիսների ընթացքում կմնա նախագահի ընտրությունը Միացյալ Նահանգներում։ Այս պահին թե՛հանրապետականների, թե՛դեմոկրատների ճամբարներում կան բազմաթիվ հավակնորդներ, էլ չեմ ասում երեք անկախ թեկնածուների մասին։ Սակայն քաղաքագետների ճնշող մեծամասնությունը համոզված է՝ վերջում կրկնվելու է 2020 թվականի իրադրությունը, երբ միմյանց հետ մենամարտում էին Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը։ Իհարկե, շատերը կասեն՝ լա՛վ, էս հսկա Ամերիկայում ուրիշ մարդ չկա՞։ Բայց այդ հարցին կարելի է հարցով պատասխանել՝ իսկ մտավախություն չունե՞ք, որ նոր մարդ կգա, ու կսկսեն, մեղմ ասած, անկանխատեսելի բաներ կատարվել։ Մենք՝ հայերս, հո արդեն սեփական փորձով հրաշալի գիտենք, որ նման բաներ պատահում են։ Նույնիսկ սարսափով սպասում ենք, թե հաջորդ անակնկալն ինչպիսին է լինելու։
Կիտո, Էկվադոր - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Էկվադոր. բանանակոկաինային պատերազմ Երկրի հակառակ կողմում
Մենք տիրապետում ենք կոնկրետ հարցերից խուսափելու նուրբ արվեստին, բրիտանացիները՝ ոչ
Լրահոս
0