https://arm.sputniknews.ru/20240118/erevani-isakvovarshakunjac-tshanaparhahatvatsi-karucman-60-mln-evrvo-varky-hastatvec-71254713.html
Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման 60 մլն եվրո վարկը հաստատվեց
Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման 60 մլն եվրո վարկը հաստատվեց
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։ 18.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-18T11:03+0400
2024-01-18T11:03+0400
2024-01-18T11:03+0400
ճանապարհ
փողոց
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2286/32/22863234_0:41:1601:941_1920x0_80_0_0_0c1d4b35bc32cd8db4b07e4676a25c63.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30–ին։ Վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31–ը:Ճանապարհաշինության աշխատանքներն իրենց մեջ կներառեն Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որը կապահովի մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելիք 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջը, Արշակունյաց պողոտայում կառուցվելիք թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1,9 կմ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2286/32/22863234_43:0:1467:1068_1920x0_80_0_0_db859e612c08d19b7bb14afdf99b5745.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, փողոց, վարկ
Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման 60 մլն եվրո վարկը հաստատվեց
Համաձայնագիրը Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։
Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30–ին։ Վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31–ը:
«Համաձայնագրով կկառուցվի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը»,– նշված է համաձայնագրի մեջ:
Ճանապարհաշինության աշխատանքներն իրենց մեջ կներառեն Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որը կապահովի մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելիք 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջը, Արշակունյաց պողոտայում կառուցվելիք թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:
Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1,9 կմ: