00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023–ի դեկտեմբերին ՊԵԿ–ն արձանագրել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք

CC BY 2.0 / Scott Winterroth / Գրասենյակ
Գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Գրասենյակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գրանցվել է 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 65.25 մլն դրամ։
«3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում 6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 11․5 մլն դրամ տուգանք:
Հանրային սննդի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 27 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6․750 մլն դրամ տուգանք:
Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք:
Հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրությամբ զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք:
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
Խորհրդատվության (հաշվապահական, իրավաբանական, այլ) բնագավառում մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Մթերային խանութում մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։
Մրգի և բանջարեղենի առևտրով զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։
Այլ ոլորտներում՝ 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք:
Լրահոս
0