https://arm.sputniknews.ru/20240117/zvorakvochi-masin-qaghaqacinery-kirazekven-naev-elektrvonajin-namakvov-71230708.html
Զորակոչի մասին քաղաքացիները կիրազեկվեն նաև էլեկտրոնային եղանակով
Զորակոչի մասին քաղաքացիները կիրազեկվեն նաև էլեկտրոնային եղանակով
Sputnik Արմենիա
Հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան... 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T12:56+0400
2024-01-17T12:56+0400
2024-01-17T13:21+0400
ծանուցագիր
զորակոչ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/159/18/1591863_0:78:1600:978_1920x0_80_0_0_74897585bc7477e45212207b07de919b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխել զորակոչի մասին քաղաքացիներին իրազեկելու կարգը և ավելացնել նաև էլեկտրոնային իրազեկման տարբերակը։ Այս մասին նախագիծը արդեն հրապարակվել է e-draft կայքում:Այսինքն` զորակոչի մասին քաղաքացիներին կիրազեկվի ոչ միայն փոստային նամակով, այլ նաև կուղարկվի անձնական էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ծանուցումը կտեղադրվի հայտարարությունների azdarar.am կայքում։Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը»,– ասված է հիմնավորման մեջ։ Նշենք, որ e-draft–ում նախագիծին դեմ կամ կողմ կարելի է քվեարկել մինչև հունվարի 31-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/159/18/1591863_98:0:1503:1054_1920x0_80_0_0_421dd9e8b7ba93efa89a41c052788427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանուցագիր, զորակոչ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ծանուցագիր, զորակոչ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Զորակոչի մասին քաղաքացիները կիրազեկվեն նաև էլեկտրոնային եղանակով
12:56 17.01.2024 (Թարմացված է: 13:21 17.01.2024) Հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխել զորակոչի մասին քաղաքացիներին իրազեկելու կարգը և ավելացնել նաև էլեկտրոնային իրազեկման տարբերակը։ Այս մասին նախագիծը արդեն հրապարակվել է
e-draft կայքում:
Այսինքն` զորակոչի մասին քաղաքացիներին կիրազեկվի ոչ միայն փոստային նամակով, այլ նաև կուղարկվի անձնական էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ծանուցումը կտեղադրվի հայտարարությունների azdarar.am կայքում։
Առաջին դեպքում ծանուցագիրը կհամարվի հանձնված, եթե ստացողը ծանոթացել է դրան և հաստատել այն էլեկտրոնային եղանակով, երկրորդ դեպքում ՝ կայքում հրապարակվելուց 5 օր հետո:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը»,– ասված է հիմնավորման մեջ։
Նշենք, որ e-draft–ում նախագիծին դեմ կամ կողմ կարելի է քվեարկել մինչև հունվարի 31-ը։