00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ–որ բան այստեղ մաքուր չէ. ինչպես Booking.com–ի հաճախորդները խուսափեն խարդախությունից

© Photo : Unsplash / David RangelՏղամարդը համակարգչի մոտ
Տղամարդը համակարգչի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Տղամարդը համակարգչի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պապյանը ստեղծված իրավիճակում տեսնում է նաև Booking.com–ի մեղքը, քանի որ ակնհայտորեն հաճախորդների տվյալների արտահոսք կա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Booking.com-ում հյուրանոցային հաշիվներ կոտրելն ու ֆիշինգի դեպքերը նոր չեն։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերից դա կա, և այնքան լավ կազմակերպված մեխանիզմ է, որ անգամ մասնագետին է շփոթեցնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը:
Նշենք, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ էր արել ուշադիր լինել Booking.com կայքից օգտվելիս: Ըստ գործակալության` հաքերները կոտրում են Booking.com-ում նշված հյուրանոցների հաշիվները ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։ Նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները։
Մեդիափորձագետը Հայաստանում առնչվել է նմանատիպ մեկ դեպքի և հաջողել է կանգնեցնել, որպեսզի չպատասխանեն։

«Բանն այն է, որ երբ մարդիկ Booking.com–ով հյուրանոցում գրանցվում են` «check in» են լինում, իրենց բավական համոզիչ տեսքով նամակ է գալիս, որ վճարումը պետք է անել ոչ թե Booking.com–ի միջոցով, այլ հյուրանոցին, և հատուկ ֆորմա են ուղարկում։ Այդ ֆորմային նայելիս նույնիսկ մասնագետի մոտ տպավորություն է, թե Booking.com–ն են կոտրել։ Ամեն դեպքում բավական լավ կազմակերպած մեխանիզմ է գործում։ Կոնկրետ այդ դեպքը հաջողվել է կասեցնել, բայց ենթադրաբար հայաստանյան դեպքերն այնքան են շատացել, որ կարիք է եղել զգուշացնելու»,–ասաց Պապյանը։

Մեր զրուցակիցը, շարունակելով անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, խորհուրդ է տալիս ֆիշինգի զոհ չդառնալու համար չշտապել լրացնել բանկային տվյալները, եթե ինչ–որ հարցեր կան անմիջապես կապ հաստատել հյուրանոցի հետ։
«Սա իրականում մեդիագրագիտության հիմքն է` գնալ և աղբյուրից ճշտել։ Միայն այդ պարզ դասական գործողությունը կարող է շատ գլխացավանքներից ազատել»,–նշեց նա։
Ֆիշինգով զբաղվողները, Պապյանի խոսքով, հիմնականում իրենց գործն անում են այնպես, որը չնչին ծախս է ենթադրում, օրինակ, էլեկտրոնային փոստի միջոցով, ավտոմատացված համակարգով հաղորդագրություններ կարող են ուղարկել միլիոնավոր մարդկանց։ Հաջորդ գործոնը, որ օգնում է նրանց, մարդկանց շատ զգայական լինելն է։
«Նույնիսկ մարդիկ, ովքեր մեդիագրագետ են, շատ լավ տեղյակ են ֆիշինգից, բայց բուքինգով ինչ–որ մի բան են անում ու հանկարծ ստանում են նամակ, որ ասում է` եթե մեկ օրվա ընթացքում չվճարեք, ամրագրումը կկորի։ Հասկանալի կերպով մարդը կարող է ընկնել ծուղակը»,–նշեց նա։
Պապյանը այս իրավիճակում տեսնում է նաև Booking.com–ի մեղքը, քանի որ ակնհայտորեն հաճախորդների տվյալների արտահոսք կա։ Նման նամակներ ստանում են հաճախ այնպիսի մարդիկ, որոնք իրականում ամրագրում են արել Booking.com–ում։
«Ակնհայտ է, որ հանցագործներն ինչ–որ մեխանիզմ են գտել, որի միջոցով կարողանում են շատ հասցեական մարդկանց թիրախավորել»,–հավելեց նա։
Թե իրականում ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը կարծում է, որ պարզ կլինի միայն ինչ–որ դատական պրոցեսներից հետո, կամ ԵՄ–ի կողմից ինչ–որ գործընթացի շրջանակում, սակայն Booking.com–ի կողմից ակտիվ հերքումները, ֆիշինգի մասին էջի առկայությունը հուշում են, որ ինչ–որ մի բան այս պատմության մեջ մաքուր չէ։
Լրահոս
0