https://arm.sputniknews.ru/20240117/hh-nakhagahy-davvosum-mi-sharq-handipumner-e-unecel-71229322.html
ՀՀ նախագահը Դավոսում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ նախագահը Դավոսում մի շարք հանդիպումներ է ունեցել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Վահագն Խաչատուրյանը հանդիպում էր ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ ու նրան հրավիրել Հայաստան։ 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T11:47+0400
2024-01-17T11:47+0400
2024-01-17T11:47+0400
դավոս
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71227357_0:70:2000:1195_1920x0_80_0_0_556dbcdcc7a01ae183f607e5b835dfce.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Ֆիլիպպո Գրանդին հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով:Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նա հանդիպել է նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր:Նշենք, որ երեկ էլ Վահագն Խաչատուրյանը հանդիպում էր ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Նրանք խոսել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մասին։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն աշխատանքային այցով Շվեյցարիայում է հունվարի 15-18-ը։
դավոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71227357_0:0:1780:1334_1920x0_80_0_0_4a8604f70df3cae29b7dd449e7e48a33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավոս, վահագն խաչատուրյան
դավոս, վահագն խաչատուրյան
ՀՀ նախագահը Դավոսում մի շարք հանդիպումներ է ունեցել
Ավելի վաղ Վահագն Խաչատուրյանը հանդիպում էր ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ ու նրան հրավիրել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆիլիպպո Գրանդին հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով:
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նա հանդիպել է նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր:
Նշենք, որ երեկ էլ Վահագն Խաչատուրյանը հանդիպում էր ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Նրանք խոսել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մասին։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն աշխատանքային այցով Շվեյցարիայում է հունվարի 15-18-ը։