https://arm.sputniknews.ru/20240117/hh-inqnishkhanutjunn-u-taratsqajin-ambvoghjakanutjuny-chenq-fiqsel-u-lghvozel-enq-pashinjan-71241367.html
ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք. Փաշինյան
ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ըստ Խաչատրյանի՝ ստացվեց, որ ԱդրբեջանըՓաշինյանից պոկեց Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, փոխարենը ոչինչ չտվեց։ 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T17:40+0400
2024-01-17T17:40+0400
2024-01-17T17:47+0400
արցախ
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68638142_0:0:1478:832_1920x0_80_0_0_e2b2db6ce117a88b9297195a2e361108.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Անկախության ողջ ընթացքում ՀՀ իշխանությունները Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն ֆիքսել ու լղոզել են։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` անվտանգային մարտահրավերների մեջ Հայաստանի ռազմավարական ընկալումն այն է, որ բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ նա նշեց, որ Ադրբեջանը երկու հակադարձում է անում. եթե ՀՀ–ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ տեղի ունենա ինչ–որ ստուգման գործընթաց։ՀՀ վարչապետը պատասխանում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Պատգամավորն ի պատասխան նկատեց, որ մեր և Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ համեմատելի չեն. Ադրբեջանը Իրանին պատերազմում չի հաղթել։Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը ճանաչեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը, բայց պատասխան քայլ չեղավ։«Ակնկալիքն այն էր, որ Ադրբեջանը կլուծի ճանապահի, փախստականների հարցը, սակայն ստացվեց, որ այս բանակցային գործընթացից նա ձեզնից (Փաշինյանից) պոկեց ձեր կողմից Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, փոխարենը ոչինչ չտվեց. Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ։ Ի՞նչ հակաքայլ եք առաջարկում. խաղաղության խաչմերուկը լրիվ այլ բան է, մինչդեռ անվտանգային նոր իրավիճակ է ստեղծվել»,– հայտարարեց Խաչատրյանը։Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այն գործողությունները, որոնք պատտգամավորը ներկայացնում է ԼՂ տեսակետից, իրականում այդ գործողությունների կապը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության հետ է, և այդ կապը ԼՂ հետ չէ ուղղակի։ Սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը Բաքվին իրատեսական չէ. Բենիամին Պողոսյան«Եթե անդրադառնանք ԼՂ շուրջ բանակցային գործընթացին ու եթե դա համարենք հաստատված արձանագրում, ապա այնտեղ նշվում է ԼՂ կարգավիճակի որոշում` առանց սահմանափակումների։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանց սահմանափակումների, նշանակում է նաև զրո կարգավիճակ, այդ թվում` Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում զրո կարգավիճակի հասնելու համար 2018 թ. օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր, ինչպես ասում են, նախապատրաստի իրավիճակում»,– հայտարարեց նա։Ըստ վարչապետի` իր այս ասածին որևէ մեկը հրապարակային հակադարձում չի արել ու կասկածի տակ չի դրել, ըստ էության` կասկածի տակ դնելու բան էլ չկար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68638142_20:0:1333:985_1920x0_80_0_0_d4a573e00af43818052c754d92dd1710.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արթուր խաչատրյան
արցախ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արթուր խաչատրյան
ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք. Փաշինյան
17:40 17.01.2024 (Թարմացված է: 17:47 17.01.2024) Ըստ Խաչատրյանի՝ ստացվեց, որ ԱդրբեջանըՓաշինյանից պոկեց Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, փոխարենը ոչինչ չտվեց։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Անկախության ողջ ընթացքում ՀՀ իշխանությունները Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն ֆիքսել ու լղոզել են։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` անվտանգային մարտահրավերների մեջ Հայաստանի ռազմավարական ընկալումն այն է, որ բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ նա նշեց, որ Ադրբեջանը երկու հակադարձում է անում. եթե ՀՀ–ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ տեղի ունենա ինչ–որ ստուգման գործընթաց։
«Մենք այս հարցին պատասխանել ենք նույն կերպ՝ ինչ պայմանով Իրանն է տալիս այդ անցումը, նույն պայմանով Հայաստանն է պատրաստ տալ, ու եթե Հայաստանի տարածքով անցումն Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»,– ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը պատասխանում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Պատգամավորն ի պատասխան նկատեց, որ մեր և Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ համեմատելի չեն. Ադրբեջանը Իրանին պատերազմում չի հաղթել։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը ճանաչեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը, բայց պատասխան քայլ չեղավ։
«Ակնկալիքն այն էր, որ Ադրբեջանը կլուծի ճանապահի, փախստականների հարցը, սակայն ստացվեց, որ այս բանակցային գործընթացից նա ձեզնից (Փաշինյանից) պոկեց ձեր կողմից Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, փոխարենը ոչինչ չտվեց. Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ։ Ի՞նչ հակաքայլ եք առաջարկում. խաղաղության խաչմերուկը լրիվ այլ բան է, մինչդեռ անվտանգային նոր իրավիճակ է ստեղծվել»,– հայտարարեց Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այն գործողությունները, որոնք պատտգամավորը ներկայացնում է ԼՂ տեսակետից, իրականում այդ գործողությունների կապը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության հետ է, և այդ կապը ԼՂ հետ չէ ուղղակի։
«Եթե անդրադառնանք ԼՂ շուրջ բանակցային գործընթացին ու եթե դա համարենք հաստատված արձանագրում, ապա այնտեղ նշվում է ԼՂ կարգավիճակի որոշում` առանց սահմանափակումների։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանց սահմանափակումների, նշանակում է նաև զրո կարգավիճակ, այդ թվում` Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում զրո կարգավիճակի հասնելու համար 2018 թ. օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր, ինչպես ասում են, նախապատրաստի իրավիճակում»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` իր այս ասածին որևէ մեկը հրապարակային հակադարձում չի արել ու կասկածի տակ չի դրել, ըստ էության` կասկածի տակ դնելու բան էլ չկար։