https://arm.sputniknews.ru/20240117/hajastani-havaqakani-kisapashtpann-arajin-harcazrujcn-e-tvel-nvor-akumbin-71252366.html
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբին
Sputnik Արմենիա
Սևիկյանն ասել է, որ հետաքրքիր է դիտարկել «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու տարբերակը: 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T23:48+0400
2024-01-17T23:48+0400
2024-01-17T23:48+0400
էդգար սևիկյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հարցազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65180138_0:0:1601:901_1920x0_80_0_0_725c6292be87dae5db352d5c1dc6ee78.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբին՝ հունգարական «Ֆերենցվարոշին»:Հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու տարբերակը հետաքրքիր է համարել ակումբի կողմից հետաքրքրության մասին իմանալուց անմիջապես հետո:Ֆուտբոլիստը նաև ասել է, որ ֆուտբոլիստներից ոչ մեկին չի ճանաչում, բացի «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ռամիրեսից:«Մարզիչ Դեյան Ստանկովիչի մասին կարող եմ ասել, որ միշտ հետևել եմ նրան, երբ նա «Ինտերի» խաղացող լինելով` հաղթանակների է հասել։ Նա այն մարդն է, ով կարող է ինձ շատ բան սովորեցնել», - ասել է նա։Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական ակումբԱվելի վաղ Նիժնի Նովգորոդի ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Դմիտրի Կոնդրատովը հայտարարել էր, որ հունգարական ակումբն ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը: Տրանսֆերի արժեքը պետք է 1,1 միլիոն եվրո կազմի։Հայ կիսապաշտպանը խաղացել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբում 2022 թվականի հունիսից։ Մինչ այդ կիսապաշտպանը ներկայացնում էր իսպանական «Լրանտեն»։Նիժնինովգորոդցիների կազմում Սևիկյանն անցկացրել է 40 հանդիպում, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ։Սևիկյանի համար գումարը փոխանցելիս խնդիրներ չպետք է լինեն. «Պարի ՆՆ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65180138_2:0:1421:1064_1920x0_80_0_0_f8c72590ce3370e39f7b23b3cd130939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար սևիկյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հարցազրույց
էդգար սևիկյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հարցազրույց
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբին
Սևիկյանն ասել է, որ հետաքրքիր է դիտարկել «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու տարբերակը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբին՝ հունգարական «Ֆերենցվարոշին»:
Հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու տարբերակը հետաքրքիր է համարել ակումբի կողմից հետաքրքրության մասին իմանալուց անմիջապես հետո:
«Ուզում եմ պարզապես զարգանալ, սովորել, միջազգային ասպարեզում հաղթանակների և լավ արդյունքների հասնել։ Գիտեմ, որ ակումբը միշտ պայքարում է չեմպիոնության համար։ Գիտեմ, որ այստեղ շատ ակտիվ երկրպագուներ կան։ Ուզում եմ արագ զգալ նրանց աջակցությունը», - ասել է Սևիկյանը։
Ֆուտբոլիստը նաև ասել է, որ ֆուտբոլիստներից ոչ մեկին չի ճանաչում, բացի «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ռամիրեսից:
«Մարզիչ Դեյան Ստանկովիչի մասին կարող եմ ասել, որ միշտ հետևել եմ նրան, երբ նա «Ինտերի» խաղացող լինելով` հաղթանակների է հասել։ Նա այն մարդն է, ով կարող է ինձ շատ բան սովորեցնել», - ասել է նա։
Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Դմիտրի Կոնդրատովը հայտարարել էր, որ հունգարական ակումբն ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը: Տրանսֆերի արժեքը պետք է 1,1 միլիոն եվրո կազմի։
Հայ կիսապաշտպանը խաղացել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբում 2022 թվականի հունիսից։ Մինչ այդ կիսապաշտպանը ներկայացնում էր իսպանական «Լրանտեն»։
Նիժնինովգորոդցիների կազմում Սևիկյանն անցկացրել է 40 հանդիպում, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ։