https://arm.sputniknews.ru/20240117/amen-tari-hajastanum-mijiny-178-knvoj-mvot-akhtvorvoshvum-e-argandi-vziki-qaghckegh-71230255.html
Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ
Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ
Sputnik Արմենիա
Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է Վրաստանից հետո: 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T12:43+0400
2024-01-17T12:43+0400
2024-01-17T12:43+0400
քաղցկեղ
կին
արմեն մուրադյան
https://cdn.am.sputniknews.ru/img/76/74/767495_0:118:3000:1806_1920x0_80_0_0_38d923b0ae5e9391ffe55e05914bd1be.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ, 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Տեղեկությունը հայտնել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը):Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ: 2022թ.–ին քաղցկեղային հիվանդություններից մահացությունների թիվը նվազել է. ԱվանեսյանԱրգանդի վզիկի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են:Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/76/74/767495_218:0:2783:1924_1920x0_80_0_0_0659f4a96b16a81b4f2e096708d16a24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղցկեղ, կին, արմեն մուրադյան
քաղցկեղ, կին, արմեն մուրադյան
Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ
Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է Վրաստանից հետո:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ, 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Տեղեկությունը հայտնել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը
ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը):
«Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է»,–գրել է Մուրադյանը։
Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:
Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ:
Արգանդի վզիկի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են:
Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):