00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթուցիկների փչացրած Ամանորը. քանի երեխա է հայտնվել հիվանդանոցում ճայթռուկների պատճառով

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բժշկի խոսքով՝ հաճախ հենց ծնողներն իրենք են պայթուցիկներն ու հրավառությունները գնում, իրենց երեխաների ձեռքը տալիս՝ իբրև թե ամանորին ուրախություն պատճառելու համար, դրանից րոպեներ անց երեխան հիվանդանոցում է հայտնվում մատների ամպուտացիայով։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ամանորյա հրավառությունների և ճայթռուկների անզգույշ օգտագործման հետևանքով այս տարի (հունվարի 1-8-ի տվյալներով) 9 երեխա է տարբեր վնասվածքներով հայաստանյան բուժկենտրոններ ընդունվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Թեպետ «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվել է, բայց, այնուամենայնիվ, այս տարի ևս երեխաներ տուժեցին ճայթռուկների օգտագործումից։
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժական կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանն ասում է՝ իրենց մոտ կատակում են, թե կաթողիկոսի ամանորյա ուղերձից առաջ միկրովիրաբույժները պետք է ուղերձով հանդես գան, զգուշացնեն, հորդորեն, բացատրեն, համոզեն հեռու մնալ տարատեսակ պայթուցիկների, հրավառությունների օգտագործումից։
Հունվարի 3-ի դրությամբ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմել են պայթուցիկների, ճայթռուկների օգտագործումից տուժած 5 քաղաքացիներ։ Նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք:
«Ամենափոքր պացիենտը եղել է 12 տարեկան, որին օգնություն ենք տրամադրել և ուղղորդել մանկական հիվանդանոց, իսկ ամենամեծահասակն էլ եղել է 60 տարեկան։ Հետաքրքիր է, որ երկուսի մոտ էլ նմանատիպ վնասվածքներ էին՝ տարեցի դեպքում 4-րդ և 5-րդ, երեխայի մոտ՝ 3-րդ և 4-րդ մատների անդամահատումներ էին, որոնք վերականգնման ենթակա չեն, քանի որ պայթուցիկի հետևանքով ամբողջությամբ ջնջխված են, այդտեղ պետք է ծայր ձևավորել, որը և արվել է»,- նշեց բժիշկ Նավոյանը։
Նրա խոսքով՝ պայթուցիկի հետևանքով վնասվածք ստացած առաջին պացիենտն ընդունվել է հունվարի 1-ին՝ 00։04։ Առավոտյան ժամը 7-ին մոտ նաև Սյունիքի մարզից են նմանատիպ վնասվածքով պացիենտ բերել, ունեցել են նաև Արագածոտնի ու Տավուշի մարզերից բերված պացիենտներ։
Միկրովիրաբույժը շեշտում է՝ պայթուցիկների օգտագործման հետևանքով ստացած վնասվածքները հիմնականում չվերականգնվող են, որովհետև մանր կտորների են բաժանում, բացի այդ՝ այրվածքներ պատճառում։
«Իմ պրակտիկայի ամենասարսափելի դեպքերից մեկը նաև այս վնասվածքով ինձ հանդիպած ամենափոքր պացիենտն էր՝ 7-ամյա Մհերը Իջևանից։ Բավականին լուրջ վնասվածք էր, որի հետևանքով կորցրեց ամբողջ դաստակը»,- ասում է բժիշկը։
Ամանորին պայթուցիկներից տուժել է 5 քաղաքացի, գրանցվել է թունավորման 18 դեպք. Մուրադյան
Հավելում է՝ այս պատմություններում ամենավատն այն է, որ երեխաները ոչ թե գաղտնի են հրավառ նյութերը, պայթուցիկները գնում, այլ հաճախ հենց ծնողն է այն տալիս երեխային։
Բժիշկն ասում է՝ իր 25 տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս՝ Նոր տարվա գիշերը այսպիսի վնասվածքներով ընդունվողների թիվը չի նվազում։ Վստահ է՝ միակ ելքը պայթուցիկների, հրավառ նյութերի վաճառքի խիստ արգելքն է, այլապես ամեն տարի խոսելու ենք, զգուշացնելու ենք, միաժամանակ ամեն տարի հունվարի 1-ի գիշերը հրավառությունների հետևանքով ամպուտացված մատներով երեխաներ ենք ունենալու։
Լրահոս
0