https://arm.sputniknews.ru/20240115/tiran-khachatrjany-kalanavvorvec-71148179.html
Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
Sputnik Արմենիա
ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվնծի հատկանիշներով։ 15.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-15T02:23+0400
2024-01-15T02:23+0400
2024-01-15T02:23+0400
տիրան խաչատրյան
գեներալ
կալանք
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561114_0:0:1600:901_1920x0_80_0_0_1dd6a9cb761393dc4d14cec8bb049007.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։Հայտնել էինք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով։Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։Հունվարի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Ձերբակալվել է 5 անձ։
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561114_133:0:1556:1067_1920x0_80_0_0_6df1646f39f1efe2182e959319c99697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիրան խաչատրյան, գեներալ, կալանք, դատ, դատարան
տիրան խաչատրյան, գեներալ, կալանք, դատ, դատարան
Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվնծի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Հայտնել էինք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով։
Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Հունվարի 13-ին
քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Ձերբակալվել է 5 անձ։