00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քիչ «գիժ» չլինեի, չէի կարող այս ամենն անել․ դրամահավաքներից հայտնի Աննայի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanԱննա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Աննա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2024
Աննա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Բաժանորդագրվել
Սոցիալական ցանցերում կազմակերպվող հանրային դրամահավաքներ գրեթե ամեն օր կտեսնեք։ Որին վստահել, որին՝ ոչ․ վերջին 2 տարիներին սոցցանցերում հայտնի դարձավ «համահայկական» Աննան, որի կազմակերպած դրամահավաքներին մարդիկ վստահությամբ են մասնակցում։
Մի քանի օրում սովորական վանաձորցի աղջիկը «համահայկական Աննա» դարձավ. նախորդ տարի Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում դրամահավաք սկսեց, այն գումարը, որն անհրաժեշտ էր հավաքել 44-օրյայի մասնակից Գոռի կյանքը փրկելու համար, այնքան մեծ էր, որ հաջողությունն անհավանական էր թվում։
«Երբ Գոռենց տուն էի գնացել ծանոթանալու, հարցրի՝ ինչքա՞ն գումար է պետք, ասացին՝ 200 հազար եվրո։ Ասացի` դե ես այդքան չեմ կարող հավաքել, բայց փորձը ցույց է տալիս, որ 100 հազար հաստատ կհավաքվի, գոնե փոքրիկ օգնություն կլինի»։
© Sputnik / Aram NersesyanԱննա Հովհաննիսյանը
Активистка Анна Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Աննա Հովհաննիսյանը
Աննան ֆեյսբուքյան իր էջում գրեց ու պատմեց Գոռի մասին, գրեց այն, ինչ զգացել էր, ու սկսվեցին փոխանցումները։ 1-2 ժամ անց արդեն գումարը 2 միլիոն դրամի էր հասել։
«Մարդիկ կային` 500 դրամ ունեին ընդամենը, փոխանցում էին, 360 էր նստում։ Գործընկերներիցս մեկն ասաց` սա լրիվ համահայկական դրամահավաք է համահայկական Աննայի միջոցով։ Դա էլ մականունս դարձավ։ 5 օրվա մեջ գրեթե չեմ քնել, հաց չեմ կերել, հեռախոսը ձեռքիցս չեմ դրել, 15 հազարից ավելի նամակ եմ ստացել ու էդքանին անհատապես պատասխանել»։
5 օրում Աննային հաջողվեց հավաքել 91 միլիոն դրամից ավելի գումար։ Շեշտում է՝ չի եղել մի օլիգարխ կամ մեծահարուստ, որը մեծ գումար նվիրաբերի, ամենամեծ հանգանակությունը եղել է 400 հազար դրամը՝ հայտնի երաժիշտներից մեկի կողմից։ Այդ օրերին ամբողջ հայությունը համախմբվել էր Գոռի կյանքը փրկելու համար։ Հիշում է՝ վերջին հազար դոլարի համար մի կին գրեց, որ իր վիրահատության գումարը կփոխանցի, փակեն դրամահավաքը։
Դրանից հետո նաև երկրորդ խոշոր դրամահավաքը եղավ․ էլի անհավանական մի բան էր թվում՝ 1-2 օրում անհրաժեշտ էր շուրջ 80 հազար դոլար հավաքել՝ Գևորգի սրտի փոխպատվաստման համար։ Սիրտը կար, գումարն անհրաժեշտ էր վիրահատության համար։ 15 ժամում 80 հազար դոլարը հավաքվեց, բայց ցավոք, Գևորգը չապրեց․․․
«Շատ ցավոտ էր այս պատմությունը, բայց Գևորգը մահացավ՝ իմանալով, որ մի ամբողջ ազգ իրեն մենակ չթողեց»,- ասում է Աննան։ Գևորգի համար հավաքված ամբողջ գումարը հետ փոխանցվեց Աննային։
© Sputnik / Aram NersesyanԱննա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Активистка Анна Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Աննա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Արդեն գումարի մի մասով մի քանի բալիկների կյանքեր են փրկվել։ Ինչպես Աննան է ասում՝ Գևորգը չապրեց, բայց ապրեցրեց 2 երեխաների ու դեռ ուրիշներին էլ կապրեցնի։
«Գիտեք՝ այս պատմությունների մեջ կարևորը գումարը չէ, կարևորը մարդկանց համախմբվածությունն է։ Պատերազմը մեզ շատ կոտրեց, իսկ հիմա մարդիկ հասկացան, որ 500-1000 դրամով կարող են կյանք փրկել։ Միավորվեցին՝ անկախ քաղաքական հայացքներից, բնակության վայրից»,- ասում է Աննան։
Նշում է՝ այս դրամահավաքներից հետո իր վրա շատ մեծ ճնշում է սկսվել, բոլոր կողմերից գրում են, որ իրենց էլ օգնի, տարբեր խնդրանքներով դիմում՝ տուն գնելուց մինչև վարկ վճարել։
«Ես ինքս ունեմ վարկ, տան խնդիր, իմ վիրահատության գումարն իմ աշխատավայրն է փոխանցել, որովհետև ես այն չունեի ուղղակի։ Ես սովորական մարդ եմ, ուղղակի Աստված ինձ շնորհ է տվել՝ մարդիկ ինձ վստահում են, ու ես այդ վստահությունը փայփայում եմ։ Փողը կեղտոտ բան է, գայթակղիչ, գիտեք ինչ դժվար է, երբ ձեռքիդ ունես, օրինակ, 30 հազար դրամ, որով պետք է մինչև ամսվա վերջ ապրես, բայց հաշվիդ 30-50 միլիոն կա, իսկ դա քո գումարը չէ։ Ընկերներս ասում են՝ դու գիժ ես, դե եթե գիժ չլինեի, չէի կարողանա այսքան բանն անել»,- կատակում է Աննան։
© Sputnik / Aram NersesyanԱննա Հովհաննիսյանը
Активистка Анна Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Աննա Հովհաննիսյանը
Թեպետ դրամահավաքներն ուժասպառ են անում, նյարդերը քայքայում, բայց ինչքան սպառվում ես, տասնապատիկ լցվում, երբ կյանքեր են փրկվում...որովհետև սիրում ես մարդկանց։
Լրահոս
0