00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկվադոր. բանանակոկաինային պատերազմ Երկրի հակառակ կողմում

© AFP 2024 / RODRIGO BUENDIAԿիտո, Էկվադոր
Կիտո, Էկվադոր - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Կիտո, Էկվադոր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում Երկրի հակառակ կողմում՝ Էկվադորում, հիշեք, թե ինչ աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի մայիսին։
Հայաստանի հատուկ ծառայությունները հայտնաբերեցին մեկ տոննա կոկաին, որը այլ ապրանքատեսակի հետ ստացվել էր այն երկրից, որը գտնվում է հենց հասարակածի վրա և հասարակածի անունով էլ կոչվում է Էկվադոր։ Միաժամանակ «Ռոյթերսը» հաղորդեց, որ Իտալիայում հայտնաբերվել է թմրանյութի շատ ավելի մեծ քանակություն, որն Էկվադորից պետք է հասներ Հայաստան։ 3 տոննա կոկաինը թաքցված էր 80 տոննա բանանի արկղերում։ Այս շաբաթ Էկվադորում կռիվ է սկսվել հենց բանանի ու կոկաինի արտահանումը վերահսկողների միջև։
Էկվադոր. բանանակոկաինային պատերազմ Երկրի հակառակ կողմում
Բացատրեմ։ Բանանը կապվում Է Էկվադորի ամենաերիտասարդ նախագահի՝ Դանիել Նոբոայի անվան հետ։ Մի քանի ամիս առաջ նախագահի պարտականությունները ստանձնած 35-ամյա Դանիելը երկրի ամենահարուստ մարդու՝ Ալվարո Նոբոայի որդին է։ Այդ ընտանիքն է վերահսկում բանանի արտահանման մեծ մասը։ Իսկ Էկվադորն, ինչպես հայտնի է, բանանի արտահանման բնագավառում աշխարհի առաջատարն է։ Մի ժամանակ Հայաստանում վաճառվող բանանի 90 տոկոսն էլ էր Էկվադորից։ Հիմա, ըստ Վիճակագրական ծառայության, Վրաստանից էլ են մեծ քանակությամբ բերում, չնայած խիստ կասկածում եմ, որ Վրաստանում բանանի հսկայական պլանտացիաներ կան, և ենթադրում եմ, որ վրացական բանանն իրականում նույնպես էկվադորյան ծագում ունի։

Երկրորդ, այսպես ասած, «ապրանքը», որը մեծ քանակությամբ արտահանվում է Էկվադորից, կոկաինն է, որի շրջանառությունը վերահսկում է մաֆիան։ Այ, հենց դրա համար էլ ասում եմ, որ այն աննախադեպ առճակատումը, որն այս օրերին սկսվել է Էկվադորի նախագահի և մաֆիայի պարագլուխների միջև, կարելի է անվանել բանանակոկաինային պատերազմ, որը, ինչպես հույս ունեն շատերը, կարող է վերջ տալ երկիշխանությանը։

Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, հենց այդ երկիշխանությունն էր տարիներ շարունակ ապահովում երկրի կայունությունը, որովհետև չգրված համաձայնություն կար իշխանությունների և մաֆիայի միջև՝ թմրաբիզնեսի ներկայացուցիչները կառավարության գործերին չեն միջամտում, իրավապահներն էլ երբեմն մատների արանքով են նայում մաֆիայի ապօրինի գործունեությանը, իհարկե, ինչ-ինչ սահմաններում։ Այդ կարմիր գծերը հատելու դեպքում քրեական պատիժն անխուսափելի է դառնում։ Բայց գոյակցության այս ձևն էլ ի վերջո տխուր հետևանք ունեցավ։ Չեք պատկերացնի, բայց փորձագետներն են փաստում՝ Էկվադորի բանտերի մոտ կեսն այժմ վերահսկում են մաֆիոզ խմբավորումները։
Երևի հենց դա էր պատճառը, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մաֆիայի միանգամից երկու ղեկավարներ շատ հանգիստ փախուստի դիմեցին ճաղերի հետևից։ Սա լցրեց իշխանությունների համբերության բաժակը, և նորընտիր նախագահը 60-օրյա արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարեց՝ ոստիկանությանը և բանակին հրամայելով վերացնել երկու տասնյակ մաֆիոզ և բանդիտական խմբավորումներ։ Արձագանքը չուշացավ, զինյալ խմբերը հայտնվեցին Էկվադորի խոշորագույն քաղաքների փողոցներում, սկսեցին այրել մեքենաները, կրակել և պայթյուններ իրականացնել։ Նույնիսկ գրավեցին պետական հեռուստաընկերությունը ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ թավշյա հեղափոխության առաջնորդներից ոմանք ժողովրդի օգնությամբ փորձեցին Երևանում գրավել Ռադիոտունը։
Հաջողության գրավականը. ինչպես փրկվեցին այրվող ինքնաթիռի ուղևորները և անձնակազմի անդամները
Ինչու հիշեցի 2018 թվականի ապրիլյան այդ դրվագը։ Որովհետև նմանություն կա։ Այն ժամանակ նրանք, ովքեր ներխուժել էին Ռադիոտուն, ի վերջո ոչ մի լուրջ պահանջ եթերում չբարձրաձայնեցին, միայն նյութական վնաս պատճառեցին, կոտրեցին դռներից մեկն ու հեռացան։ Այսինքն, իմաստն ընդամենը մեկն էր՝ ցույց տալ իշխանություններին և հանրությանը՝ մենք ուժեղ ենք և կարող ենք անել ինչ կամենանք՝ ընդհուպ մինչև իշխանափոխություն։ Ամենայն հավանականությամբ, ճիշտ նույն բանն էին ուզում ցուցադրել նաև այն զինյալները, որոնք այս շաբաթ ներխուժեցին Էկվադորի պետական հեռուստատեության ստուդիան, ուղիղ եթերում հատակին պառկեցրին լրագրողներին, գոռգոռացին նրանց վրա, բայց ի վերջո հեռացան առանց որևէ հասկանալի պահանջ հնչեցնելու։ Բայց Էկվադորի իշխանությունները շատ ավելի մեծ վճռականություն դրսևորեցին, և հարձակվողներներից 13-ը ընդամենը մի քարի րոպե անց իրենք էին փռված ասֆալտին՝ բանակայինների ավտոմատների փողերի տակ։
Հեռուստացույց - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Տարին սկսվեց. լա՞վ, թե՞ վատ՝ մարդ չի հասկանում
Եթե շուտով անօրինական խմբավորումների պարագլուխներից գոնե մի քանիսն էլ ճաղերի հետևում հայտնվեն, շարքային էկվադորցիներից շատերի մոտ իրական հույսեր կառաջանան, որ հայտնի կարգախոսը՝ «Մաֆիան անմահ է», մի փոքր չափազանցված է։ Ու նաև կդադարեին կոկաինի խոշոր մատակարարումները Հայաստան Երկրի հակառակ կողմից։
Լրահոս
0