https://arm.sputniknews.ru/20240111/mahacel-e-khshm-zhvoghvovrdakan-artist-juri-svolvominy-71045923.html
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը
Sputnik Արմենիա
Առավել հայտնի է «Սովորական հրաշք», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», «Շրջափակում», «Իսաև» և այլ ֆիլմերից: 11.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-11T14:33+0400
2024-01-11T14:33+0400
2024-01-11T14:38+0400
դերասան
մահ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71045029_0:0:1600:901_1920x0_80_0_0_a89d7bfa7bab16b762a90ec31c954315.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը, հայտնում է RT-ն։Սոլոմինը մահացել է քնի մեջ։ Նրա կողքին եղել է դուստրը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը 2 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր նոյեմբերի 6-ին։Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին Չիտայում։ 1961 թվականից դասավանդել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցում, եղել է դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր։ 1988 թվականից եղել է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Նա խաղացել է գրեթե 60 ֆիլմերում և սերիալներում։Առավել հայտնի է «Սովորական հրաշք», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», «Շրջափակում», «Իսաև» և այլ ֆիլմերից: 2020 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչման:Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III և IV աստիճանների շքանշանով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71045029_53:0:1560:1130_1920x0_80_0_0_5a7c9db35ee337ac3bd87c2fdd914db2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դերասան, մահ, ռուսաստան
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը
14:33 11.01.2024 (Թարմացված է: 14:38 11.01.2024) Առավել հայտնի է «Սովորական հրաշք», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», «Շրջափակում», «Իսաև» և այլ ֆիլմերից:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը, հայտնում է RT-ն։
Սոլոմինը մահացել է քնի մեջ։ Նրա կողքին եղել է դուստրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը 2 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր նոյեմբերի 6-ին։
Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին Չիտայում։ 1961 թվականից դասավանդել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցում, եղել է դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր։ 1988 թվականից եղել է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Նա խաղացել է գրեթե 60 ֆիլմերում և սերիալներում։
Առավել հայտնի է «Սովորական հրաշք», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», «Շրջափակում», «Իսաև» և այլ ֆիլմերից: 2020 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչման:
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III և IV աստիճանների շքանշանով։