00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Նարեկ Սարգսյան
Շենքում գտնվող բոլոր աշխատակիցները լքել են շենքը մինչև կրակի տարածումը. Նարեկ Սարգսյան
17:05
3 ր
Այգուլ Շամսուտդինովա
Ամեն տարի ռուսական բուհերում հայ ուսանողների համար քվոտաների թիվն ավելանում է. Այգուլ Շամսուտդինովա
17:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց

© SputnikԼՂ–ից տեղահանվածները Սյունիքում
ԼՂ–ից տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
ԼՂ–ից տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նկատողություն արեց ԿԳՄՍ և սոցիալական հարցերի նախարարներին, որոնք անհամապատասխանություն էին թույլ տվել որոշման մեջ նշված ժամկետների հարցում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար զբաղվածության ծրագրի իրականացման միջնաժամկետ փուլ են արդեն մտել։
Ըստ նախարարի` ծրագիրն ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության բովանդակություն։
Նա նշեց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ` 1. մասնագիտական ուսուցում, որից հետո առնվազն 3 ամիս աշխատանքի ապահովման պայմանով, 2. վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում` առնվազն երեք ամիս, 3. բոլորը միասին` գումարած աշխատանք։
Նախարար Մկրտչյանը ներկայացրեց ըստ կետերի, թե ինչ պայմաններ են նախատեսված։
Առաջին ծրագրով նախատեսվում է մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, ու այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ կրթական կենտրոնում պետք է ԼՂ–ից բռնի տեղահանված անձը վերապատրաստում անցնի։ ՀՀ կառավարությունն այդ անձին կտրամադրի 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ` ուսման վարձը վճարելու։ Երբ անձը կներկայացնի վկայականը, որ անցել է կրթական փուլը, նրա հետ գործատուն առնվազն երեք ամսով կկնքի աշխատանքային պայմանագիր։ Երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը գործատուին կփոխանցի 50 հազար դրամ` տվյալ անձի հարկերի փոխհատուցման համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի կամ մինչ 3 ամիսը լրանալը լուծարի պայմանագիրը, ապա գործատուն կփոխհատուցի անձի կրթաթոշակի ու ուսման վարձի` պետության կողմից տրամադրված գումարը։
Երկրորդ ծրագրով նախատեսվում է գործատուի ու անձի մինչև կնքել մինչև 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր կդիտարկվի որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն` գործատուին ՀՀ կառավարությունը ամսական 165 հազար դրամ կտրամադրի` շահառուին աշխատավարձ և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է շահառուին ևս երեք ամսով ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ ՀՀ կառավարության կողմից վճարվելու է առավելագույնը 50 հազար դրամ` պարտադիր հարկերը վճարելու համար։ Աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիս լրանալը լուծարելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ժամանակ իրեն տրամադրված գումարից` շահառուին որպես աշխատավարձ վճարած գումարը։
ԼՂ-ից տեղահանված 112 000 անձ ստացել է 100 000 դրամ. Նարեկ Մկրտչյան
Երրորդ ծրագիրը ներառում է առաջին երկու ծրագիրը միասին։
Նախարար Մկրտչյանը հայտարարեց, որ այս ծրագիրն արդեն իսկ փորձարկված է։
«Մենք 2016-20 թթ. ռազմական գործողություններին մասնակցած մեր զինվորների համար այս ծրագիրն իրագործել ենք։ Հետևել ենք ավելի քան մեկ տարի ու տեսել ենք, որ մեր ծրագրի շահառուների ավելի քան 70 տոկոսը շարունակում է մնալ աշխատաշուկայում»,– վստահեցրեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի էր` եթե ՄԿՈՒ–ների մասին օրենքով նախատեսված է երաշխավորված վեցամսյա ծրագրեր, ապա ինչու է այս որոշման մեջ գրված հինգ ամիս կրթական վերապատրաստում։
Մինչ ԿԳՄՍ և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարները փորձում էին հիմնավորումներ ներկայացնել, Փաշինյանը բարկացավ. «Կամ էդ մեկ ամսվա բացատրությունը տվեք, ես հասկանամ, կամ ձեր պատասխանները համապատասխանեցրեք. երկու տարբեր նախարարություններ եք, տարբեր երկրներից չեք։ Մի ամիս հետո էլ մի ուրիշ նախագիծ եք բերելու, որ 5 ամիսը փոխենք 6 ամսով»։
Արդյունքում որոշումն ընդունվեց` «կրթական պրակտիկան վեց ամիս ժամկետով անցնել» ձևակերպմամբ։
Լրահոս
0