00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարին սկսվեց. լա՞վ, թե՞ վատ՝ մարդ չի հասկանում

© EspensorvikՀեռուստացույց
Հեռուստացույց - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Բաժանորդագրվել
Մի անգամ Նապոլեոնն ասել է. «Արթնացրեք ինձ միայն այն դեպքում, եթե վատ լուրեր ստացվեն, լավ լուրերի պարագայում՝ ոչ մի դեպքում չարթնացնեք»։
Պատկերացնում եմ, թե ինչ ծանր վիճակում են հայտնվել նրա օգնականները. չէ՞ որ ողջ գիտակցական կյանքս լուրերի հետ եմ առնչվել ու հրաշալի գիտեմ, որ յուրաքանչյուր նորություն թե′ դրական, թե′ բացասական պահեր է պարունակում։ Միայն այս տարվա առաջին տասնօրյակի իրադարձությունները ձեզ օրինակ։ Հունվարի 1-ից մինչև այսօր տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող ընդամենը մի քանի հաղորդագրություն վկայակոչեմ, իսկ դուք ինքներդ որոշեք՝ 2024-ը լա՞վ սկսվեց, թե՞ վատ։
Հաստատ տեղյակ եք, թե հունվարի 5-ին ինչ տեղի ունեցավ «Ալյասկայի ավիաուղիներ» ընկերության օդանավում։ Թռիչքի ժամանակ պոկվեց վթարային դուռը, և մի մեծ անցք առաջացավ ինքնաթիռի սրահում։ Թվում էր, թե սահմռկեցուցիչ բաներ տեղի կունենան, որոնք հոլիվուդյան կինոնկարներում ենք տեսել՝ ճնշման տարբերությունը պարզապես կսկսի մեկը մյուսի հետևից դուրս քաշել բոլոր ուղևորներին, այնինչ, իրականում «Բոինգը» բարեհաջող վայրէջք կատարեց, և ոչ ոք չտուժեց։ Լեհ գրող Ֆելիքս Հվալիբուգը մոտ 100 տարի առաջ ասել է. «Նկատե՞լ եք, որ եթե ձեզ հարցնում են, թե որն էր ձեր կյանքի ամենադժբախտ օրը, պատասխանում եք առանց երկար մտածելու, բայց երբ ձեզ հարցնում են, թե որն է ամենաբախտավոր օրը, ընկնում եք մտածմունքի մեջ»։ Կարծում եմ, որ գոնե այս ինքնաթիռի անխտիր բոլոր ուղևորները ամենաբախտավոր օրվա մասին հարցին կպատասխանեն անվարան։ Եվ ուրեմն, էլի չենք կարող ասել՝ կատարվածի մասին հաղորդագրությունը վա՞տ լուր էր, թե՞ լավ։
Ի՞նչ է մեր կյանքը. ընդամենը երեք գործոնի պարզ համադրություն
Հունվարի 8-ին Astrobotic ամերիկյան ընկերությունը տիեզերք ուղարկեց մի սարք, որը պետք է վայրէջք կատարեր Լուսնի վրա։ Պատկերացրեք, թե ինչ մանրակրկիտ էին մասնագետները պատրաստվում այդ իրադարձությանը. չէ՞ որ ամերիկացիները, որոնք ժամանակին առաջին տիեզերագնացին իջեցրին Լուսնի վրա, վերջին կես դարում մեր բնական արբանյակի հետ կապված որևէ ծրագիր ընդհանրապես չէին իրականացրել։ Հիմա արդեն պարզ է՝ այս ապարատն էլ Լուսնի վրա չի իջնի։ Արձակումից մի քանի ժամ անց արդեն խափանումներ տեղի ունեցան, ապարատը ոչ մի կերպ չէր ընդունում այն դիրքը, որը թույլ կտար մարտկոցներն ուղղել Արևի կողմը։ Երկրում՝ թռիչքի կառավարման կենտրոնում, հսկայական ջանքեր գործադրվեցին ապահովելու կայունությունը, բայց դրա համար այնքան վառելիք ծախսվեց, որ պարզ դարձավ՝ մարտկոցների էներգիան լիովին կսպառվի 24 ժամվա ընթացքում, և վայրէջքը Լուսնի վրա պարզապես չի կայանա։
Կասեք՝ միանշանակ վատ լուր։ Հիմա լսեք ընկերության մասնագետ, դոկտոր Ջենիֆեր Միլարդին. «Լիքը դրական պահեր կան մեզ համար։ Նախ, արձակումը անթերի անցավ, իսկ դա արդեն մեծ հաջողություն է, քանզի բոլորովին նոր հրթիռի առաջին փորձարկումն էր։ Առաջիկայում էլ պատրաստվում ենք նոր թռիչքների, և կատարվածը շատ ուսանելի էր մեզ համար, անպայման դասեր կքաղենք և ի վերջո փափուկ վայրէջք կապահովենք Լուսնի մակերևույթին»։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ ձախողումը կարելի է լավատեսության աղբյուրի վերածել։
Բարձրախոսներ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Մենք տիրապետում ենք կոնկրետ հարցերից խուսափելու նուրբ արվեստին, բրիտանացիները՝ ոչ
Եվ վերջապես, «թութակային» մի պատմություն, որը տեղի ունեցավ հենց Ամանորին։ Մոլլի անունով ամերիկուհին ինքն է պատմել Reddit սոցիալական ցանցում, որ Նոր տարին փեսացուի հետ դիմավորել են նրա ծնողների տանը, որտեղ Փերսի անունով թութակ կա։ Ու հանկարծ այդ թութակը սկսել է բղավել. «Ջեսսի, ես Մոլլիին չեմ սիրում, Ջեսսի, ես կամուսնանամ միայն քեզ հետ»։ Մոլլին միանգամից հաշիվ է պահանջել փեսացուից՝ այս ո՞ւմ բառերն է նմանակում այս թռչունը, և ո՞վ է այդ Ջեսսին։ Տղան, իհարկե, փորձել է արդարանալ և նախատել Մոլլիին՝ ասելով. «Այս հիմար ծտին ավելի շատ ես հավատում, քան ինձ»։ Բայց Մոլլին սոցցանցում գրել է. «Այլևս երբեք գործ չեմ ունենա այդ դավաճանի հետ»։ Կասեք՝ ցավալի պատմություն է։ Բայց մյուս կողմից՝ չլիներ Փերսի թութակը, խեղճ Մոլլին միգուցե երբեք էլ չիմանար, որ իր սիրելին իրեն դավաճանում է Ջեսսիի հետ։ Բոլոր դեպքերում, զգուշացե′ք բացբերան թութակներից։
Լրահոս
0