00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահեր հայկական բանակում. պատգամավորը նշել է խնդրի պատճառը և լուծման ուղիները

© Aram NersesyanՏիգրան Աբրահամյանը
Տիգրան Աբրահամյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Տիգրան Աբրահամյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նման միջադեպերն ու խնդիրները, ըստ Աբրահամյանի, լիովին բացառել հնարավոր չէ։ Բանակը բարդ կառույց է, և ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր տեսակի արտակարգ պատահարներ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայկական բանակում տեղի ունեցած հերթական ողբերգական միջադեպերը ստիպում են նորից կենտրոնանալ զինված ուժերում առկա կարգապահական խնդիրների վրա։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ երկու դեպքում էլ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահացածները սպաներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։
«Իհարկե բանակում մահվան յուրաքանչյուր դեպք ծանր կորուստ է, սակայն այս դեպքում առավել մտահոգիչ է ժամկետային զինծառայողի կողմից սպայի սպանության փաստը։ Այժմ քննություն է ընթանում, իրավապահ մարմինները պետք է բացահայտեն ողբերգության հանգամանքները, սակայն այս իրավավիճակում արդեն իսկ կարելի է ասել, որ առաջին հերթին սա կարգապահական խնդիրներից է բխում, սա հետևանք է այդ տեղում առկա ոչ առողջ հարաբերությունների»,–ասաց պատգամավորը։
Աբրահամյանը կարծում է, որ միայն պաշտոնանկություններով կամ զորամասի հրամանատարության նկատմամբ կարգապահական միջոցներով խնդիրը չի լուծվի:
«Նմանատիպ դեպքերն անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներով վերացնել, որպեսզի չհասնի այդ վերջին քայլին, երբ արդեն պատժում են կոնկրետ օղակի պատասխանատուներին։ Դրանով իրավիճակը որևէ ձևով չես կարող շտկել, որովհետև արդեն միջադեպը տեղի է ունեցել` մահվան ելքով։ Դրա համար ՊՆ-ում տարիներ շարունակ ներդրվել են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակը եղել է այսպիսի միջադեպերի կանխարգելումը շատ ավելի վաղ փուլերում»,–ընդգծեց նա։
Իհարկե, նման միջադեպերն ու խնդիրները, ըստ Աբրահամյանի, լիովին բացառել հնարավոր չէ։ Բանակը բարդ կառույց է, և ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր տեսակի արտակարգ պատահարներ։ Բանակային հրամանատարության և ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը դրանք նվազագույնի հասցնելն է։
Բանակում մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է մշտական և երկար աշխատանք անձնակազմի հետ, անհրաժեշտ է տարբեր օղակների փոխգործակցություն։ Օղակներից մեկի ձախողումը կարող է հանգեցնել նման հետևանքների։
Հիշեցնենք, որ հունվարի 9–ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը, հունվարի 9-ի առավոտյան պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Պարզվեց, որ զինծառայողի վրա կրակել էր նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Լրահոս
0