00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է մեր կյանքը. ընդամենը երեք գործոնի պարզ համադրություն

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցՃանապարհին կանգնած մարդիկ
Ճանապարհին կանգնած մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Ճանապարհին կանգնած մարդիկ
Բաժանորդագրվել
Շատ երկար կարելի է վերլուծել անցած տարվա իրադարձությունները ողջ աշխարհում, բայց որոշ մասնագետներ հնչեցնում են գլխավոր հարցը՝ իսկ արդոք 2023-ին մարդկությունը ևս մի քայլ չարե՞ց ինքնաոչնչացման ուղղությամբ։
Խոսքը արհեստական բանականության զարգացման մասին է, որը, շատերի կարծիքով, կարող է մեզ հանգեցնել շատ տխուր հեռանկարի. արհեստական բանականությունը կսկսի վերահսկել մեր՝ մարդկային բանականությունը։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ անցած տարի։ Նախ` լայն տարածում ստացավ այսպես կոչված չաթ-բոթը, որին կարող ես ցանկացած հարց ուղղել։ Այսինքն` շատերը մինչև հիմա հստակ պատկերացում էլ չունեն արհեստական բանականության մասին, բայց արդեն հնարավորություն ունեն տանը նստած, համակարգչով զրուցելու նրա հետ։ Ինքն էլ սկսեց մեզ ուսումնասիրել։
Սա բոլորովին չափազանցություն չէ։ Անցած տարվա վերջին դանիացի և ամերիկացի մի խումբ գիտնականներ համատեղ գործարկեցին մի կայք, որը բաց տվյալների հիման վրա նկարագրում է Դանիայի 6 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրի բնավորությունը, սովորությունները, նախասիրությունները և փորձում է գուշակել նույնիսկ, թե երբ կյանքից կհեռանան այդ բնակիչները։ Այսինքն` կարծես թե անիմաստ է դառնում մեր՝ հայերիս, սիրած արտահայտություններից մեկը՝ միայն մեռնելուս օրը չգիտեմ։ Չգիտե՞ս` ինձ հարցրու, արձագանքում է արհեստական բանականությունը։
Ի՞նչ է մեր կյանքը. ընդամենը երեք գործոնների պարզ համադրություն
Ինչո՞ւ է այդ ամենագետ ԱԲ-ն՝ արհեստական բանականությունը, այդքան համոզված, որ ի վիճակի է անել այն, ինչը դարեր շարունակ չի հաջողվել ամենահայտնի գուշակներին։ Այս հարցի պատասխանը ստանալու համար մենք պետք է փորձենք պատասխանել շատ ավելի սկզբունքային ու գլոբալ հարցի՝ իսկ ի՞նչ է մարդկային կյանքն ընդհանրապես։ Եթե մի կողմ դնենք բանաստեղծների բազմաթիվ ու բազմապիսի գեղեցիկ բնորոշումները, ստիպված ենք համաձայնել այս ծրագրի մշակողներից մեկի՝ Դանիայի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Սյունե Լեմանի պարզ ձևակերպման հետ՝ ցանկացած մարդու կյանքի պատմությունը կարելի է պատկերել որպես նրա հետ կատարվող իրադարձությունների շարան։ Ընդամենը այդքանը։
Հերթը դինոզավրերին էլ կհասնի, կամ ինչպես էր Ուիլմութն ուզում երկարացնել մարդկային կյանքը
Եվ եթե երկար ժամանակ ուսումնասիրենք միլիոնավոր մարդկանց կյանքում տեղի ունեցող բոլոր մեծ ու փոքր իրադարձությունները (իսկ արհեստական բանականությունն այդ հնարավորությունն ունի), ի վերջո կնկատենք, որ այդ իրադարձությունները պայմանավորված են երեք գլխավոր գործոնով՝ կրթության մակարդակ, եկամուտների չափ և առողջական վիճակ։ Այսինքն` եթե ես, ասենք, Պոլիտեխնիկում համակարգչային գիտություն եմ սովորել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ունեմ համապատասխան աշխատանք և կիրակի օրերին գարեջուր եմ խմում որոշակի շրջանակի մարդկանց հետ։ Իհարկե, կարող եք ասել՝ բա տաքսու վարո՞րդը, որը պնդում է, թե ինքը երկու բարձրագույն է ավարտել։ Բա թուրքագե՞տը, որն այժմ պատասխանատու է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։ Ի՞նչ կարող եմ ասել, միայն կհամաձայնեմ ֆրանսիացի գրող Ռեմի դը Գուրմոնի հետ, որը փաստել է. «Կյանքը շատ նման է ուղղագրությանը՝ բացառություններն ավելի շատ են, քան կանոնները»։
Մի խոսքով, համադրելով այդ երեք գործոնները` արհեստական բանականությունը կարող է շատ որոշակի օրինաչափություններ հայտնաբերել ձեր կյանքում և նույնիսկ չորս տարվա ճշտությամբ կանխատեսել, թե ինչպիսին է տվյալ մարդու կյանքից հեռանալու հավանականությունը։ Ճիշտ է` այս դեպքում էթիկական բնույթի բազմաթիվ խնդիրներ են ծագում, ինչպես դա միշտ էլ լինում է, երբ խոսքը մարդու առողջության և կյանքի մասին է։ Սակայն նոր ծրագրի հեղինակները՝ Կոպենհագենի և Բոստոնի համալսարանների գիտնականները, հավատացնում են՝ այս նախագիծը ամենևին չի ստեղծվել մարդու մահվան ամսաթիվը ճշտելու համար, դա ընդհանրապես հնարավոր չէ, որովհետև մահը կարող է վրա հասնել, օրինակ, ավտովթարից, որը պարզապես անկանխատեսելի է։
Եվ երկրորդ` մարդու կյանքում տեղի ունենալիք իրադարձությունների մասին տեղեկությունները կարելի է թե՛ դրական, թե՛ բացասական տեսակետից գնահատել։ Մեկը կարող է ասել՝ էլ կյանքի հետաքրքրությունը ո՞րն է, եթե ես նախօրոք գիտեմ, թե ինչ է տեղի ունենալու։ Մյուսը, ընդհակառակը, կոգևորվի` այ հիմա կյանքս վերջապես իմաստավորվեց, անպայման ուզում եմ ապրել ու տեսնել՝ արդյոք ճի՞շտ է ասում արհեստական բանականությունը, որ հաջորդ իշխանափոխությունից հետո ես պառլամենտի պատգամավոր կամ Ամերիկայում դեսպան եմ դառնալու։
Մի խոսքով, ինչպես էլ վերաբերվեք արհեստական բանականությանը և նրա աճող ազդեցությանը մարդկային գարգացման վրա, հո չե՞ք կարող ժխտել՝ մեր աչքի առջև զարմանալի բան է կատարվում. կյանքը մի կողմից ավելի անկանխատեսելի, մյուս կողմից` շատ ավելի կանխատեսելի է դառնում։
Բարձրախոսներ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Մենք տիրապետում ենք կոնկրետ հարցերից խուսափելու նուրբ արվեստին, բրիտանացիները՝ ոչ
Սիմուլյատորը սիմուլյանտների համար չէ․ նոր ստարտափն աշխատանքի ընդունման ծրագիր է ստեղծել
Լրահոս
0