00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով

© Photo : press office of the Tax Service of RAԳագիկ Խաչատրյան
Գագիկ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Գագիկ Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանը միջնորդություն է ներկայացնում Խաչատրյանին ելքի թույլտվության և Գերմանիայում վիրահատվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ներկա են մեղադրյալներ Գագիկ և Կարեն Խաչատրյանները, նաև Սեդրակ Առուստամյանը։ Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար կաշառք է տվել։
Դատական նիստի հենց սկզբում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմեց դատարանին՝ քննարկելու Գագիկ Խաչատրյանին Գերմանիա վիրահատության նպատակով մեկնելու միջնորդությունը։ Դատավորը որոշում կայացրեց միջնորդությունը քննարկել ավելի ուշ, նիստը սկսել Սեդրակ Առուստամյանի հարցաքննությամբ։ Դրա դեմ բողոքեց պաշտպան Սարգսյանը՝ շեշտելով, որ իր ներկայացրած միջնորդությունը անհապաղ քննարկման կարիք ունի։
«Ելքի թույլտվության վերաբերյալ դատարանը քանի որ դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել առողջապահության նախարարությունից, ուստի չի կարող քննել այդ հարցը»,- նշեց դատավորը։
Երեմ Սարգսյանը շարունակեց բողոքել որոշման դեմ, բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ սկսվեցին մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի և պաշտպանի միջև։ Մեղադրող դատախազի կարծիքով՝ պաշտպանական կողմը կանխատեսելի դատավարական վարքագիծ է ընտրել, նիստը ձգձգելու նպատակով հերթական միջնորդության քննարկում են առաջարկում, որից հետո ասելու են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պետք է անհապաղ բուժօգնության տեղափոխել, դատական նիստը հետաձգել։
Պաշտպանը մեղադրեց դատախազին բացարձակ անմարդկային վերաբերմունքի մեջ՝ շեշտելով, որ վերջինս բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորվել Գրիգորի Խաչատուրովին
«Ձեր դիրքորոշումն ու վարքագիծը բացարձակ հարիր չէ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն հռչակված ՀՀ դատախազության ներկայացուցչին»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը։
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով դատական նիստը 5 րոպեով հետաձգվեց, ինչից հետո դատարանը վերադարձավ դահլիճ և, ինչպես պաշտպանն էր պնդում՝ նիստը սկսվեց Խաչատրյանի ելքի թույլտվության միջնորդության քննությամբ։
Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա եզրակացությունները, ըստ որոնց՝ ՊԵԿ նախկին նախագահին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Հայաստանյան ԲԿ-ներում կարող են համաձայնել այն անցկացնել միայն պայմանով, որ մասնակցի նախորդ վիրահատությունը կատարած բժիշկը՝ համապատասխան բժշկական պարագաների հավաքածուի առկայությամբ, մինչդեռ այդ ամենը Հայաստանում առկա չէ, հետևաբար, ինչպես պնդում է պաշտպանը, վիրահատությունը հնարավոր չէ կատարել Հայաստանում։
Պաշտպանը նաև մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Սարգսյանի հիմնավորմամբ՝ մեղադրող դատախազը կանխակալ է, օբյեկտիվ վերաբերմունք չունի իր պաշտպանյալի հանդեպ։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը հաշվի առնելով՝ որոշում կայացվեց դատական նիստը հետաձգել։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 19-ին։
Լրահոս
0