https://arm.sputniknews.ru/20240108/erevani-arvardzanum-karavarakan-taghamas-kkarucvi-70874037.html
Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի
Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` կառավարական հաստատությունների տեղափոխումը կբեռնաթափի Երևանի կենտրոնը, իսկ շենքերը կօգտագործվեն բիզնես նպատակով։ 08.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-08T11:03+0400
2024-01-08T11:03+0400
2024-01-08T11:04+0400
գրիգոր մինասյան
շենք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26786967_0:0:1600:901_1920x0_80_0_0_8bf64779c8ab900c61f62117bb5caee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26786967_180:0:1600:1065_1920x0_80_0_0_19872e45bc41c904ae4c7e4cab710c59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգոր մինասյան, շենք, հհ կառավարություն
գրիգոր մինասյան, շենք, հհ կառավարություն
Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի
11:03 08.01.2024 (Թարմացված է: 11:04 08.01.2024) ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` կառավարական հաստատությունների տեղափոխումը կբեռնաթափի Երևանի կենտրոնը, իսկ շենքերը կօգտագործվեն բիզնես նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։
«Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։
Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։