00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանը դրական մեսիջներ էր հնչեցնում Զանգեզուրի միջանցքի մասին»․թուրք նախարար

CC BY-SA 3.0 / CHT Medya / Abdulkadir UraloğluԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2024
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիան հույս ունի, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ «Ինտերֆաքսը» մեջբերում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությունը, որը նա արել է TVnet թուրքական ալիքին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել, չնայած որ խոսվում էր նաև «Հայաստանի համար այս նախագծից ունեցած օգուտի մասին»։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ միջանցքի նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։
«Զանգեզուրի ադրբեջանական հատվածը՝ Բաքվից մինչև Հորադիզ ավարտին է մոտենում։ Թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը 5 տարի կտևի։ Կարծում եմ, որ 2028 թվականին ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները», - ասել է Ուրալօղլուն։
Նա ընդգծել է, որ միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։
«Նրանց (Հայաստանին - խմբ․) անհրաժեշտ կլինի պլանավորում և մրցույթներ անցկացնել, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի։ Այդպիսով, Թուրքիան ուղիղ և ավելի հեշտ ելք կստանա դեպի թյուրքական աշխարհի, Կենտրոնական Ասիայի երկրներ», - ասել է նախարարը։
Նա նաև նշել է, որ Իրանն իր կողմից է առաջ քաշել ճանապարհի նախաձեռնություն, որը Ադրբեջանը կկապի Թուրքիայի հետ՝ շրջանցելով Հայաստանը։ Անկարան դեմ չէ, որ Իրանը ևս Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ կապի մաս դառնա իր տարածքով, և հույս ունի, որ այդ նախագիծն էլ ժամանակին կիրագործվի։
«Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա»․ Բաքվում Իրանի դեսպան
Լրահոս
0