https://arm.sputniknews.ru/20240105/qvocharjani-gvortsvov-evs-mek-datakhaz-qnnchakan-kvomiteum-pashtvon-stacav-70809241.html
Քոչարյանի գործով ևս մեկ դատախազ Քննչական կոմիտեում պաշտոն ստացավ
Քոչարյանի գործով ևս մեկ դատախազ Քննչական կոմիտեում պաշտոն ստացավ
Sputnik Արմենիա
Պետրոս Պետրոսյանը 2023 թվականի հուլիս–դեկտեմբեր ամիսներին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդականն էր։ 05.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-05T16:53+0400
2024-01-05T16:53+0400
2024-01-05T16:53+0400
դատախազ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70808906_0:0:3072:1728_1920x0_80_0_0_afea87cc3d87daa0c775b5094d93e419.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկը՝ Պետրոս Պետրոսյանը, Քննչական կոմիտեում պաշտոն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։ՀՀ քննչական կոմիտեի նախագահի Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ Քյարամյանի խորհրդական է նշանակվել։Պետրոս Պետրոսյանը 36 տարեկան է։ Նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2020–2023 թթ. ընթացքում եղել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, այնուհետև Կոտայքի մարզի դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70808906_46:0:2777:2048_1920x0_80_0_0_32240336b3f5cbcfd083e946ac542c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, հհ քննչական կոմիտե
դատախազ, հհ քննչական կոմիտե
Քոչարյանի գործով ևս մեկ դատախազ Քննչական կոմիտեում պաշտոն ստացավ
Պետրոս Պետրոսյանը 2023 թվականի հուլիս–դեկտեմբեր ամիսներին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդականն էր։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկը՝ Պետրոս Պետրոսյանը, Քննչական կոմիտեում պաշտոն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ Քյարամյանի խորհրդական է նշանակվել։
Պետրոս Պետրոսյանը 36 տարեկան է։ Նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2020–2023 թթ. ընթացքում եղել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, այնուհետև Կոտայքի մարզի դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական։