https://arm.sputniknews.ru/20240104/gjumrium-vardzakalvats-tany-tghamardu-di-e-hajtnabervel-knvoj-kjanqi-hamar-pajqarum-en-70749621.html
Գյումրիում վարձակալված տանը տղամարդու դի է հայտնաբերվել, կնոջ կյանքի համար պայքարում են
Գյումրիում վարձակալված տանը տղամարդու դի է հայտնաբերվել, կնոջ կյանքի համար պայքարում են
Sputnik Արմենիա
Ամուսինները Գյումրի էին մեկնել Ամանորը նշելու համար։ 04.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-04T09:30+0400
2024-01-04T09:30+0400
2024-01-04T09:36+0400
հայաստան
գյումրի
դիակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27866340_0:240:1280:960_1920x0_80_0_0_b0d9a085893462d868300bb1c2bd79c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Գյումրիում վարձակալված բնակարանում 53-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժինը երեկ` ժամը 17։15-ի սահմաններում, Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կուրղինյան փողոցի տներից մեկը և այնտեղ տղամարդու դի հայտնաբերել, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ Գ․ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը` Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ա․ Պ․-ն։Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ մեկնել էին Գյումրի, վարձակալել այդ տունը և Ամանորը անցկացրել այնտեղ։ Հունվարի 2-ին տանտերն այցելել է նրանց, ամուսինները խնդրել են ևս մեկ օր մնալ, տանտերը դեմ չի եղել։ Վանաձորում գտնվող հարազատներն անհանգստացել են, քանի որ նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանել, և դիմել են ոստիկանություն։Ոստիկանները պարզել են, թե որ տանն են նրանք բնակվում։ Դուռը բացել են հատուկ տեխնիկայի միջոցով, տղամարդուն հայտնաբերել են մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում։Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է 45–ամյա քաղաքացու դի
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27866340_0:0:1280:960_1920x0_80_0_0_0e3ce7634e042b460ce6d9bc38398bfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, դիակ
Գյումրիում վարձակալված տանը տղամարդու դի է հայտնաբերվել, կնոջ կյանքի համար պայքարում են
09:30 04.01.2024 (Թարմացված է: 09:36 04.01.2024) Ամուսինները Գյումրի էին մեկնել Ամանորը նշելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Գյումրիում վարձակալված բնակարանում 53-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժինը երեկ` ժամը 17։15-ի սահմաններում, Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կուրղինյան փողոցի տներից մեկը և այնտեղ տղամարդու դի հայտնաբերել, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ Գ․ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը` Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ա․ Պ․-ն։
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ մեկնել էին Գյումրի, վարձակալել այդ տունը և Ամանորը անցկացրել այնտեղ։ Հունվարի 2-ին տանտերն այցելել է նրանց, ամուսինները խնդրել են ևս մեկ օր մնալ, տանտերը դեմ չի եղել։ Վանաձորում գտնվող հարազատներն անհանգստացել են, քանի որ նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանել, և դիմել են ոստիկանություն։
Ոստիկանները պարզել են, թե որ տանն են նրանք բնակվում։ Դուռը բացել են հատուկ տեխնիկայի միջոցով, տղամարդուն հայտնաբերել են մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում։