https://arm.sputniknews.ru/20240103/hnaravvor-e-shvolcy-lqi-germaniaji-kancleri-pashtvony-zlm-70721576.html
Հնարավոր է` Շոլցը լքի Գերմանիայի կանցլերի պաշտոնը. ԶԼՄ
Հնարավոր է` Շոլցը լքի Գերմանիայի կանցլերի պաշտոնը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերական վստահեցնում է, որ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի և նրա կուսակցության գործունեությունից։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T13:28+0400
2024-01-03T13:28+0400
2024-01-03T13:30+0400
գերմանիա
օլաֆ շոլց
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349048_0:0:3078:1731_1920x0_80_0_0_42aad1cba1ea09f859d90b0bfb0a0685.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հնարավոր է` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանակից շուտ լքի պաշտոնը։ Այս մասին գրում է «Repubblica» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:Թերթի տվյալներով՝ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի և նրա կուսակցության գործունեությունից։ Անվստահության գործոններից մեկը «Wirecard» ընկերության հետ կապված սկանդալն է։Հիշեցնենք` 2020 թվականի հունիսին, երբ գործող կանցլերը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, «Wirecard» ընկերությանը մեղադրեցին խարդախության մեջ, քանի որ աուդիտորները շուրջ 1,9 միլիարդ եվրոյի պակասուրդ էին արձանագրել։ Բայց Շոլցը և նրա ղեկավարած գերատեսչությունը փորձեցին կորպորացիային պաշտպանել հարձակումներից, ինչը վրդովմունք և կասկած առաջացրեց: Նշենք, որ «Wirecard»-ի առաջատար մենեջերներից մեկը՝ ավստրիացի Յան Մարսալեկը, փախել է հետաքննությունից։Շոլցն ընդունել է Ուկրաինային միջազգային աջակցության նվազման հավանականությունը
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349048_347:0:3078:2048_1920x0_80_0_0_8df9b1d4e833f8e1118eb636c87cc2a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, օլաֆ շոլց, պաշտոն
գերմանիա, օլաֆ շոլց, պաշտոն
Հնարավոր է` Շոլցը լքի Գերմանիայի կանցլերի պաշտոնը. ԶԼՄ
13:28 03.01.2024 (Թարմացված է: 13:30 03.01.2024) Պարբերական վստահեցնում է, որ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի և նրա կուսակցության գործունեությունից։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հնարավոր է` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանակից շուտ լքի պաշտոնը։ Այս մասին գրում է
«Repubblica» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«2024 թվականին կանցլերը կարող է ստիպված լինել դադարեցնել երկրի ղեկավարումը։ Խոսակցություններ կան, որ «Wirecard»-ի գործը և Յան Մարսալեկի հետ հարաբերությունները կարող են վերջին հարվածը հասցնել սոցիալ-դեմոկրատների առաջնորդին»,– նշում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի և նրա կուսակցության գործունեությունից։ Անվստահության գործոններից մեկը «Wirecard» ընկերության հետ կապված սկանդալն է։
Հիշեցնենք` 2020 թվականի հունիսին, երբ գործող կանցլերը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, «Wirecard» ընկերությանը մեղադրեցին խարդախության մեջ, քանի որ աուդիտորները շուրջ 1,9 միլիարդ եվրոյի պակասուրդ էին արձանագրել։ Բայց Շոլցը և նրա ղեկավարած գերատեսչությունը փորձեցին կորպորացիային պաշտպանել հարձակումներից, ինչը վրդովմունք և կասկած առաջացրեց: Նշենք, որ «Wirecard»-ի առաջատար մենեջերներից մեկը՝ ավստրիացի Յան Մարսալեկը, փախել է հետաքննությունից։