https://arm.sputniknews.ru/20240103/2023-tvakanin-ardzanagrvel-e-2-trln-2219-mlrd-dram-harkajin-ekamut-pek-70726235.html
2023 թվականին արձանագրվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտ. ՊԵԿ
2023 թվականին արձանագրվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտ. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T15:52+0400
2024-01-03T15:52+0400
2024-01-03T15:53+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
եկամուտ
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_0:19:1600:919_1920x0_80_0_0_bd70eb9351ecaf44bca3d5baf961705c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով, ինչը 2022 թ.–ի ցուցանիշը գերազանցում է 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ տարեսկզբին հաստատված 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով:«Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով»,– ասված է հաղորդագրությունում։Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 45.0 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ՊԵԿ տվյալներով` գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ։ Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:Կառավարությունն իր խնդիրները բարդում է ԿԲ–ի վրա. ՀՀ ֆինանսների նախկին նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_129:0:1549:1065_1920x0_80_0_0_73a636585b5e8115bedec6fa70921497.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), եկամուտ, հարկեր
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), եկամուտ, հարկեր
2023 թվականին արձանագրվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտ. ՊԵԿ
15:52 03.01.2024 (Թարմացված է: 15:53 03.01.2024) Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով, ինչը 2022 թ.–ի ցուցանիշը գերազանցում է 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տարեսկզբին հաստատված 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով:
«Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով»,– ասված է հաղորդագրությունում։
Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 45.0 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։
ՊԵԿ տվյալներով` գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ։ Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%: