00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գները թանկացել են, բայց փաթեթները սպառվում են․ որտեղ են Ամանորն անցկացնում հայերը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՇարմ էլ Շեյխ
Շարմ էլ Շեյխ - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2023
Բաժանորդագրվել
Տաք երկրների զբոսաշրջային փաթեթներն այս տարի թանկացել են, բայց և ազատ տեղեր գրեթե չկան։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե այս տարի որոնք են ամանորյա ամենապահանջված արտասահմանյան ուղղությունները։
Ամանորն ընտանեկան տոն է, բայց վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ թվով հայաստանցիներ են նախընտրում հենց ընտանիքով այն անցկացնել երկրից դուրս։ Այս տարի ևս «որտեղ դիմավորել Նոր տարին» ցանկի առաջին հորիզոնականում Վրաստանն է, որը մեզ՝ հայաստանցիներիս համար, այսպես ասած, ամենահասանելի արտասահմանյան ուղղությունն է։ Այստեղ հնարավոր է, ըստ էության, ավելի մատչելի ամանորյա հանգիստ անցկացնել, քան հենց Հայաստանում։ Վրաստանին հաջորդում են տաք երկրները։
Տուրիստական գործակալության տնօրեն Ալինա Պետրոսյանի խոսքով՝ այստեղ անգերազանցելի առաջատարը Եգիպտոսն է, որը հարմար է՝ հատկապես եթե երեխաների հետ են հանգստի մեկնում։ All inclusive՝ «ամեն ինչ ներառյալ» փաթեթներով հյուրանոցի տարածքից դուրս գալու կարիք էլ չկա, կարողանում ես մի տեղում համատեղել սնունդը, ժամանցն ու ծովը։ Եգիպտոսին հաջորդում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տուրիստական գործակալության ղեկավար Ալինա Պետրոսյանն ուրախությամբ նշեց, որ ավանդական ուղղությունների կողքին այս տարի մեծ պահանջարկ ունեն եվրոպական երկրները։
«Դա, իհարկե, շուկայում մատչելի ավիատոմսերի շնորհիվ է։ Հիմա առաջին հորիզոնականում Իտալիան է, ամենամեծ թվով քաղաքացիներ հենց այդ ուղղությունն են ընտրում, նաև այն երկրները, դեպի ուր թռիչքներ կան Իտալիայից»,- ասում է Ալինան։
Իտալիայից բացի՝ մեծ պահանջարկ ունեն Ավստրիան, Ֆրանսիան, ինչպես նաև Իսպանիան։ Եվրոպական ուղղություններով մեկնողներն ավելի շատ կլինեին, եթե վիզաների հետ կապված խնդիրները չլինեին։ Դեսպանատներում օր ամրագրելը շարունակում է խնդիր լինել։
«Իտալիայի դեսպանատանը սովորական կարգով օր ամրագրելն արդեն հունիս-հուլիս է հասել, ֆրանսիականում օր վերցնել չի ստացվում, խայտառակ վիճակ է, Հունաստանի դեսպանատանն օր ամրագրելու համար անհրաժեշտ կոդը ոչ մի կերպ չի ստացվում, և այսպես շարունակ։ Մի քիչ հեշտացել է Գերմանիայի ուղղությունը, կարողանում ենք հերթագրվել, և 4 ամիս հետո օր ու ժամ է տրամադրվում»,- նշում է Ալինան։
Նրա խոսքով՝ ամանորյա ուղղությունների շարքում այս տարի ևս մի հաճելի նորություն կա՝ Շրի Լանկան։ Ալինան դա բացատրում է ուղիղ չվերթերով, որոնք նախկինում չկային։
Լավագույն ցուցանիշը. միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Ինչ վերաբերում է գներին, նրա խոսքով՝ տարբեր ուղղություններով արժեքների թանկացում կա նախորդ տարիների համեմատությամբ։ Ալինայի կարծիքով՝ միգուցե պատճառն այն է, որ, օրինակ, Եգիպտոսի և Էմիրությունների ուղղությունները շատ պահանջված են նաև ՌԴ քաղաքացիների համար, որոնց համար շատ ուղղություններ բարդացել են պատժամիջոցների պատճառով։ Չնայած թանկացումներին՝ ինքնաթիռներում գրեթե ազատ տեղեր չկան, ու դա այն դեպքում, երբ Ամանորին ընդառաջ չվերթերի թիվն ավելացվել է։
Լրահոս
0