https://arm.sputniknews.ru/20231229/pluzum-gjumri-qaghaqum-ka-zvoh-70626499.html
Փլուզում Գյումրի քաղաքում․ կա զոհ
Փլուզում Գյումրի քաղաքում․ կա զոհ
Sputnik Արմենիա
Քաղաքացու դին փլատակներից դուրս են բերել փրկարարները։ 29.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-29T14:25+0400
2023-12-29T14:25+0400
2023-12-29T14:36+0400
հայաստան
գյումրի
փլուզում
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54269403_0:250:1200:925_1920x0_80_0_0_13d2ead25ce63519b65885eed22cbfd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի Մարզի Գյումրի քաղաքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 68 տարեկան քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին` ժամը 10:45-ին, ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակներում և մահացել:Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։Վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը տեղում մահացել է
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54269403_0:137:1200:1037_1920x0_80_0_0_a3528e3045afe5a7d093261903aa5ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, փլուզում, մահ
հայաստան, գյումրի, փլուզում, մահ
Փլուզում Գյումրի քաղաքում․ կա զոհ
14:25 29.12.2023 (Թարմացված է: 14:36 29.12.2023) Քաղաքացու դին փլատակներից դուրս են բերել փրկարարները։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի Մարզի Գյումրի քաղաքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 68 տարեկան քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին` ժամը 10:45-ին, ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակներում և մահացել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։