00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն դրական է գնահատում Երևանի հետ ուղիղ բանակցությունների արդյունքները

© Photo : press office of MFA of GeorgiaԱրարատ Միրզոյանն ու Գեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանն ու Գեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Արարատ Միրզոյանն ու Գեյհուն Բայրամովը
Բաժանորդագրվել
Բայրամովի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիր կնքելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Նա այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շրջանակում որոշակի դրական արդյունքներ են ձեռք բերվել։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակում», - ասել է նա։
Բայրամովը նշել է, որ այս տարի խաղաղության պայմանագրի շրջանակում չորս հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ, ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում էլ տեղի է ունեցել հոկտեմբերին Թեհրանում:
«Զուգահեռ մենք աշխատում ենք խաղաղության պայմանագրի վրա։ Մասնավորապես հայկական կողմին ներկայացրել ենք առաջարկությունների մեր փաթեթը», - ավելացրել է արտգործնախարարը։
Նշենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Հայաստանին էր ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը: Ինչպես հայտարարել էր Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կանցկացվեն 2024 թվականին: Նա ընդգծել էր, որ վերջին շրջանում իրենք դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց խաղաղության գործընթացի վերաբերյալ իրական գործողություններ են ակնկալում ՀՀ–ից:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հունվարին. Մարուքյան
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0