https://arm.sputniknews.ru/20231227/nvor-tarva-gishery-dzjun-chenq-tesni-gagik-surenjany-arajika-5-orva-eghanaki-masin-70568306.html
Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին
Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին
Sputnik Արմենիա
Սա Հայաստանի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաք դեկտեմբերն է։ Առաջիկա օրերին հանրապետության որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը +20–ի կհասնի։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T23:20+0400
2023-12-27T23:20+0400
2023-12-27T23:30+0400
հայաստան
գագիկ սուրենյան
ձյուն
ձմեռ
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_0:74:1600:974_1920x0_80_0_0_4d82a42a550a9550b4b6b88c5df7574c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա գիշերը, ձյուն չի լինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում մինչև +17.5 աստիճան է գրանցվել, ինչը հայաստանյան օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է եղել դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։Սուրենյանի խոսքով` Հայաստանն առաջիկա 5 օրերին դեռևս արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում է լինելու` Սյունիքի հովտային գոտում մինչև 20 աստիճան տաքություն կդիտվի, Տավուշի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում` մինչև 15-16 աստիճան։ Դեկտեմբերի 29-ին` գիշերային ժամերին, մոտ 3-4 աստիճանով կցրտի, բայց ցերեկը ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։Այժմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանն այս իրավիճակը բացատրում է 2 կոմպոնենտով` համաշխարհային գլոբալ տաքացմամբ, և որ Հայաստանն այժմ տաք ցիկլում է։2024 թվականի հունվարի վերաբերյալ կանխատեսումները կլինեն դեկտեմբերի 29-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_111:0:1531:1065_1920x0_80_0_0_dea7913e605ab06b4b5d6f583703643f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ սուրենյան, ձյուն, ձմեռ, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն
հայաստան, գագիկ սուրենյան, ձյուն, ձմեռ, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն
Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին
23:20 27.12.2023 (Թարմացված է: 23:30 27.12.2023) Սա Հայաստանի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաք դեկտեմբերն է։ Առաջիկա օրերին հանրապետության որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը +20–ի կհասնի։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա գիշերը, ձյուն չի լինի։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ո՛չ Նոր տարվա գիշերը, ո՛չ էլ ցերեկը ձյուն չի լինի։ Առաջիկա 5-6 օրը տեղումներ չեն լինի, որովհետև անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում ենք»,– ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում մինչև +17.5 աստիճան է գրանցվել, ինչը հայաստանյան օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է եղել դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։
Սուրենյանի խոսքով`
Հայաստանն առաջիկա 5 օրերին դեռևս արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում է լինելու` Սյունիքի հովտային գոտում մինչև 20 աստիճան տաքություն կդիտվի, Տավուշի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում` մինչև 15-16 աստիճան։ Դեկտեմբերի 29-ին` գիշերային ժամերին, մոտ 3-4 աստիճանով կցրտի, բայց ցերեկը ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։
Այժմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանն այս իրավիճակը բացատրում է 2 կոմպոնենտով` համաշխարհային գլոբալ տաքացմամբ, և որ Հայաստանն այժմ տաք ցիկլում է։
2024 թվականի հունվարի վերաբերյալ կանխատեսումները կլինեն դեկտեմբերի 29-ին։