https://arm.sputniknews.ru/20231223/trampy-voghjunel-e-datarani-vorvoshumy-ir-nakhagahakan-andzernmkheliutjan-veraberjal-70404193.html
Թրամփը ողջունել է դատարանի որոշումը իր նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ
Թրամփը ողջունել է դատարանի որոշումը իր նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ
Sputnik Արմենիա
Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին սպառնում է ավելի քան 700 տարվա ազատազրկում։ 23.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-23T11:40+0400
2023-12-23T11:40+0400
2023-12-23T11:54+0400
դոնալդ թրամփ
մեղադրանք
դատարան
դատախազ
անձեռնմխելիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61101602_0:136:1600:1036_1920x0_80_0_0_4c042975a3fa76aac4f212165bc232a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը հրաժարվել է արագացված ռեժիմով քննարկել իր նախագահական անձեռնմխելիության հարցը մեղսագրվող արարքների համատեքստում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։Նա հայտարարել է, որ հիմա «անհամբեր սպասում է» շրջանային դատարանում դիմումի քննությանը:ԱՄՆ Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր դատախազության խնդրանքը Թրամփի իրավական անձեռնմխելիության սահմանների և նրան մեղսագրվող մի շարք քրեական դրվագների նկատմամբ դրա կիրառելիության հարցի արագացված քննարկման վերաբերյալ: Ենթադրվում է, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը փորձել է արագացնել ընտրական ընթացակարգերին Թրամփի ենթադրյալ միջամտության մասին գործընթացը, երբ միջանկյալ ատյանները շրջանցելով դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք նախկին նախագահն իրավական հետապնդումից անձեռնմխելիություն ունի իր պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող արարքների համար:Թրա՞մփ, թե՞ Բայդեն. ո՞ւմ ընտրվելն է շահեկան Հայաստանի համարԻնքը՝ Թրամփը, դատարանին խնդրել էր չհամաձայնել արագացնել գործընթացը, որն ընթանում է Վաշինգտոնի դաշնային դատարանում և ներառում է, ի թիվս այլ դրվագների, Կապիտոլիումի գրոհը այն ժամանակ գործող նախագահի կողմնակիցների ամբոխի կողմից, որոնք փորձում էին խանգարել նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի ընտրական հաղթանակի օրենսդրական հաստատմանը։Թրամփի պաշտպանությունը հիմնված է այն բանի վրա, որ նա, որպես պետության ղեկավար, իրավական անձեռնմխելիություն է ունեցել, ու բացի այդ, իրացրել է խոսքի ազատության իրավունքը՝ հրաժարվելով ընդունել ընտրություններում պարտությունը:Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է մի քանի հարյուրամյակով ճաղերի հետևում հայտնվել։Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին սպառնում է ավելի քան 700 տարվա ազատազրկում։Ուզում էին չեզոքացնել նախագահի թեկնածուին, ստացվեց հակառակը. Թրամփն ու ընտրարշավը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61101602_46:0:1469:1067_1920x0_80_0_0_44c93c0ab080fc41c3d71c10e9725963.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, մեղադրանք, դատարան, դատախազ, անձեռնմխելիություն
դոնալդ թրամփ, մեղադրանք, դատարան, դատախազ, անձեռնմխելիություն
Թրամփը ողջունել է դատարանի որոշումը իր նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ
11:40 23.12.2023 (Թարմացված է: 11:54 23.12.2023) Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին սպառնում է ավելի քան 700 տարվա ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը հրաժարվել է արագացված ռեժիմով քննարկել իր նախագահական անձեռնմխելիության հարցը մեղսագրվող արարքների համատեքստում: Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին։
«Ծախու Ջո Բայդենն ու նրա կամակատարները երեք տարի սպասել են այս շինծու գործը հարուցելու համար, և հիմա փորձեցին (բայց ապարդյուն) այդ վհուկների որսն իրականացնել դատարանի միջոցով: Իհարկե, ես նախագահական անձեռնմխելիության իրավունք ունեմ։ Ես նախագահ եմ եղել, և իմ իրավունքն ու պարտականությունն էր հետաքննել և խոսել 2020 թվականի կեղծված և գողացված նախագահական ընտրությունների մասին»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Նա հայտարարել է, որ հիմա «անհամբեր սպասում է» շրջանային դատարանում դիմումի քննությանը:
ԱՄՆ Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր դատախազության խնդրանքը Թրամփի իրավական անձեռնմխելիության սահմանների և նրան մեղսագրվող մի շարք քրեական դրվագների նկատմամբ դրա կիրառելիության հարցի արագացված քննարկման վերաբերյալ: Ենթադրվում է, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը փորձել է արագացնել ընտրական ընթացակարգերին Թրամփի ենթադրյալ միջամտության մասին գործընթացը, երբ միջանկյալ ատյանները շրջանցելով դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք նախկին նախագահն իրավական հետապնդումից անձեռնմխելիություն ունի իր պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող արարքների համար:
Ինքը՝ Թրամփը, դատարանին խնդրել էր չհամաձայնել արագացնել գործընթացը, որն ընթանում է Վաշինգտոնի դաշնային դատարանում և ներառում է, ի թիվս այլ դրվագների, Կապիտոլիումի գրոհը այն ժամանակ գործող նախագահի կողմնակիցների ամբոխի կողմից, որոնք փորձում էին խանգարել նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի ընտրական հաղթանակի օրենսդրական հաստատմանը։
Թրամփի պաշտպանությունը հիմնված է այն բանի վրա, որ նա, որպես պետության ղեկավար, իրավական անձեռնմխելիություն է ունեցել, ու բացի այդ, իրացրել է խոսքի ազատության իրավունքը՝ հրաժարվելով ընդունել ընտրություններում պարտությունը:
Թրամփին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործերի շրջանակներում, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է Սպիտակ տուն իր վերադարձն արգելելու Դեմոկրատական իսթեբլիշմենթի փորձը։ Ամենածանր հոդվածներով Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպասվում։
Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է մի քանի հարյուրամյակով ճաղերի հետևում հայտնվել։
Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին սպառնում է ավելի քան 700 տարվա ազատազրկում։