https://arm.sputniknews.ru/20231223/nakhkinum-dzgtum-er-hima-ardjunq-hashmandam-tghanery-uzhajin-eramarti-arajnutjunum-70407848.html
Նախկինում ձգտում էր, հիմա՝ արդյունք․ հաշմանդամ տղաները` Ուժային եռամարտի առաջնությունում
Նախկինում ձգտում էր, հիմա՝ արդյունք․ հաշմանդամ տղաները` Ուժային եռամարտի առաջնությունում
Sputnik Արմենիա
Հաշմանդամություն ունեցող մարզիկների գրանցած արդյունքները ոգևորող են ոչ միայն մարզիկների, այլև բոլոր այն մարդկանց համար, որոնք երբեմն ծուլանում են ինչ-որ բան... 23.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-23T13:25+0400
2023-12-23T13:25+0400
2023-12-24T17:25+0400
հաշմանդամ
սպորտ
մրցույթ
երևան
սարգիս ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/17/70405625_0:237:2797:1810_1920x0_80_0_0_2b20a042a0b06c3cbf64b07eb9515567.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Երևանում մեկնարկեց Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը։ Այն կազմակերպել են ՀՀ ուժային եռամարտի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաները։ Առաջնության առաջին հատվածում սեղմում հենարանից վարժությունում մրցում էին հաշմանդամություն ունեցող մարզիկները։ Այս տարի մասնակիցների թիվը 50-ն է, որոնք հանդես են գալիս քաշային տարբեր կարգերում։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանն ասում է՝ մասնակիցների թիվն այս անգամ ավելի քիչ է, քան, օրինակ, նախորդ տարի էր, որովհետև առջևում միջազգային մեծ մրցումներ են և շատերը զբաղված են դրանց նախապատրաստվելով։«Այս ամենի գերնպատակն ինտեգրումն է, բերում ենք դեպի սպորտ և առողջ ապրելակերպ։ Լավագույններին նկատում ենք, առանձնացնում ու պատրաստում միջազգային մրցումների, որտեղ արդեն մեր երկիրը պետք է պատվով ներկայացնեն ու հաղթանակով վերադառնան»,- նշեց Սարգիս Ստեփանյանը։Նշենք, որ սեղմում հենարանից վարժության մասնակիցներից ոմանք 44-օրյա պատերազմի մասնակից զինհաշմանդամներ են։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների արդյունքները տարեցտարի բարձրանում են։«Այն, որ նրանք մարզվում են, մարզիկներ դառնում, ինքնին խրախուսելի է, ոգևորող բոլոր մարզիկների և մարդկանց համար, ովքեր ծուլանում են ինչ-որ բան անել։ Բայց եթե 6 տարի առաջ տեսնում էինք սիմվոլիկ արդյունքներ և ձգտում, այսօր ունենք փաստացի արդյունքներ»,- նշեց Ասատուրովը։Հավելենք, որ առաջնության հյուրերի թվում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը ևս զինհաշմանդամ է։Այս առաջնությունն անցկացվում է 2017 թվականից սկսած։ Այն տևում է երկու օր և կավարտվի վաղը՝ դեկտեմբերի 24-ին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Спортсмены с ограниченными возможностями выступают в первой части чемпионата Армении по силовому триатлону
Sputnik Արմենիա
Спортсмены с ограниченными возможностями выступают в первой части чемпионата Армении по силовому триатлону
2023-12-23T13:25+0400
true
PT1M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/17/70405625_34:0:2763:2047_1920x0_80_0_0_2fb56105eb92e00c65a8f40d2190dabd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
հաշմանդամ, սպորտ , մրցույթ, երևան, սարգիս ստեփանյան
հաշմանդամ, սպորտ , մրցույթ, երևան, սարգիս ստեփանյան
Նախկինում ձգտում էր, հիմա՝ արդյունք․ հաշմանդամ տղաները` Ուժային եռամարտի առաջնությունում
13:25 23.12.2023 (Թարմացված է: 17:25 24.12.2023) Հաշմանդամություն ունեցող մարզիկների գրանցած արդյունքները ոգևորող են ոչ միայն մարզիկների, այլև բոլոր այն մարդկանց համար, որոնք երբեմն ծուլանում են ինչ-որ բան անել։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Երևանում մեկնարկեց Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը։ Այն կազմակերպել են ՀՀ ուժային եռամարտի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաները։
Առաջնության առաջին հատվածում սեղմում հենարանից վարժությունում մրցում էին հաշմանդամություն ունեցող մարզիկները։ Այս տարի մասնակիցների թիվը 50-ն է, որոնք հանդես են գալիս քաշային տարբեր կարգերում։
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանն ասում է՝ մասնակիցների թիվն այս անգամ ավելի քիչ է, քան, օրինակ, նախորդ տարի էր, որովհետև առջևում միջազգային մեծ մրցումներ են և շատերը զբաղված են դրանց նախապատրաստվելով։
«Այս ամենի գերնպատակն ինտեգրումն է, բերում ենք դեպի սպորտ և առողջ ապրելակերպ։ Լավագույններին նկատում ենք, առանձնացնում ու պատրաստում միջազգային մրցումների, որտեղ արդեն մեր երկիրը պետք է պատվով ներկայացնեն ու հաղթանակով վերադառնան»,- նշեց Սարգիս Ստեփանյանը։
Նշենք, որ սեղմում հենարանից վարժության մասնակիցներից ոմանք 44-օրյա պատերազմի մասնակից զինհաշմանդամներ են։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների արդյունքները տարեցտարի բարձրանում են։
«Այն, որ նրանք մարզվում են, մարզիկներ դառնում, ինքնին խրախուսելի է, ոգևորող բոլոր մարզիկների և մարդկանց համար, ովքեր ծուլանում են ինչ-որ բան անել։ Բայց եթե 6 տարի առաջ տեսնում էինք սիմվոլիկ արդյունքներ և ձգտում, այսօր ունենք փաստացի արդյունքներ»,- նշեց Ասատուրովը։
Հավելենք, որ առաջնության հյուրերի թվում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը ևս զինհաշմանդամ է։
Այս առաջնությունն անցկացվում է 2017 թվականից սկսած։ Այն տևում է երկու օր և կավարտվի վաղը՝ դեկտեմբերի 24-ին։