https://arm.sputniknews.ru/20231222/sahmanazatman-harcy-kareli-e-naev-khaghaghutjan-pajmanagric-anjat-qnnarkel-simvonjan-70370279.html
Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Սիմոնյան
Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի կարծիքով՝ սահմանազատման հարցի քննարկումը կարող է տարիներ տևել։ 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T13:36+0400
2023-12-22T13:36+0400
2023-12-22T17:53+0400
հայաստան
ալեն սիմոնյան
խաղաղության պայմանագիր
դեմարկացիա
դելիմիտացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարելի է սահմանազատման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, խաղաղության պայմանագիր, դեմարկացիա, դելիմիտացիա
հայաստան, ալեն սիմոնյան, խաղաղության պայմանագիր, դեմարկացիա, դելիմիտացիա
Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Սիմոնյան
13:36 22.12.2023 (Թարմացված է: 17:53 22.12.2023) ԱԺ նախագահի կարծիքով՝ սահմանազատման հարցի քննարկումը կարող է տարիներ տևել։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարելի է սահմանազատման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից։
«Մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար, նույնիսկ տարիներ տևել։ Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, կարծում եմ` այո՛, ինչ-որ հարցեր ֆիքսելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց, հասարակություններին խաղաղության մթնոլորտ բերելուց հետո կարող է նման բան լինել»,- հայտարարեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։